Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական «կիքսերը»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ «Փաստ» օրաթերթը գրել էր, որ իշխանությունները հնարավոր բոլոր լծակներն օգտագործում են, որ վար­չապետ Նիկոլ Փաշինյանի համար որևէ պաշտոնական այցի հրավեր ստանան ԱՄՆ-ից: Տեղեկությունն ինքնին տրամաբանական է, հատկապես, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ամերիկյան ուղղությու­նը, մեղմ ասած, արդյունավետ չէ:

Սակայն հայկական կողմի ցանկություննե­րը հազիվ թե իրականություն դառնան, եթե նկատի ունենանք այն ակնհայտ բացթողում­ները, որ մեր իշխանության ներկայացուցիչ­ները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, ունենում են արտաքին քաղաքականությանը վերաբե­րող հարցազրույցներում:

Ահավասիկ, նախօ­րեին հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական ազդեցիկ «Նեզավիսիմայա գազետա»-ում: Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, խնդիր ունի Մոսկվայում վե­րականգնել իր հանդեպ վստահությունը, ինչի հետևանքով հայ-ռուսական հարաբերու­թյունների համատեքստում անդրադարձել է նաև հայ-ամերիկյան հարաբերություններին:

Փաշինյանը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությունը՝ Սիրիա մար­դասիրական առաքելություն ուղարկելու հետ կապված, ասել է, որ նախորդ իշխանություն­ներից որևէ մեկը նման քննադատության չէր ենթարկվել:

«Կա և հակառակը: Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես»,- ասել է Փաշինյա­նը:

Այնքան էլ պարզ չէ, թե ինչու է Հայաստա­նի վարչապետը նման պարզունակ հնարքով փորձել սիրաշահել Մոսկվային, մանավանդ, որ վերջինս, պատկերավոր ասած, վաղուց չի հավատում «արցունքներին»: Հետո՝ երբ նման ռևերանսները պարբերական բնույթ են կրում, Մոսկվայում ավելի մեծ կասկա­ծանքով են սկսում վերաբերվել Հայաստանի իշխանության արտաքին քաղաքականու­թյանը:

 


Հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում առաջացել է խորքային ճգնաժամ, ինչը չհաղթահարվեց անգամ այն բանից հետո, երբ Փաշինյանը Սիրիա հումանիտար առաքելություն ուղար­կելու վիճահարույց որոշում կայացրեց»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1038 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է պատերազմն ավարտել մինչև ամառ. Զելենսկի Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է նոր ատոմակայան կառուցել ԱՄՆ-ը մոդուլային ռեակտորի մասին հեքիաթ է հորինել, որպեսզի մենք փակենք մեր ԱԷԿ-ը․ ՀՀ նախկին վարչապետ Պեսկովը հերքել է Զելենսկու խոսքերը Նախ ապաշխարիր, հետո Վենսին նամակ գրիր Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի են ենթարկել պայմանագրային զինծառայողի «Աննա Հակոբյանի հերթական սուտը». Արա Վարդանյան (video) Եթե ՀԷՑ-ը Փաշինյանի ձեռը լինի, հաստատ կթանկացնի հոսանքը․ Սյունիքի բնակիչ (video) Կանադան հյուպատոսություն է բացում Գրենլանդիայում Հայաստանը «գլխացավանք» է, որից ուզում են շտապ ազատվել․ Հրանտ Բագրատյան (video) Բնակիչները խոստանում են՝ ճանապարհ կփակեն (video) Փաշինյանն ու Ալիևը կարող են գնալ Թրամփի մոտ․ Axios Թեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Ալեն Սիմոնյանը թաքցնում է ամենակարևորը. ի՞նչ է քննարկվել Ռուսաստանում. Արա Վարդանյան (video) Գարեգին Երկրորդը հանդիպել է գնդերեցների հետ Քաղաքի կենտրոնում գազ չկա, բնակիչը ո՞նց է ապրելու․ բողոքի ակցիա (video) Ո՛չ մի խնդիր չկա, որ մեր Եկեղեցու անվանը սփյուռքում ավելացվել է ուղղափառ եզրույթը․ Տեր Մաղաքիա Լա՛վ լսեք՝ Ադրբեջանում կառուցում են թուրքական ամենամեծ ռազմաբազան․․․ Հրանտ Բագրատյանի կարևոր խոսքը (video) ԱՄՆ նախագահը Իրանի հետ բանակցությունները հաջող է համարել ԱՄՆ-ն լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում Իրանից ապրանքներ ներկրող ցանկացած երկրի համար Ժողովու՛րդ, Քոչարյանն իր խոստացածից ավելին է անելու․ Արա Վարդանյանը մանրամասնում է (video) Դա Ռուսաստանի ղեկավարության իրավասությունն է․ Լավրով Օտարերկրյա պաշտոնյան գիտե՞ք՝ ինձ ինչ ասաց․ Արման Աբովյան (video) Արագածոտնի խցանման մեջ էին հայտնվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, գործարար Սամվել Ալեքսանյանը 500 մլն պիտի մուծենք, դա ոչ ոքի գրպանում դրված չի․ բողոքի ակցիայի մասնակիցները կառուցապատողի մոտ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am