Ես չեմ կարծում, որ այդ հարցում ֆրակցիան պետք է որոշում կայացնի. «Իմ քայլի» պատգամավորը՝ ՍԴ անդամի ընտրության մասին

Հրապարակը գրում է .Ըստ Սահմանադրության` մեկ ամսից ՀՀ նախագահը պետք է կրկին ՍԴ դատավորի թեկնածություն ներկայացնի ԱԺ-ին: Ժամկետն ավարտվում է մայիսի 3-ին, մինչ այդ պետք է հավակնորդները դիմեն նախագահական։ Հետաքրքրվեցինք` դիմումներ արդեն կա՞ն, ասացին` դեռ ոչ: ԱԺ մեծամասնության ներկայացուցիչ իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանին հարցրինք՝ Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժեցիք, որովհետև այդ պաշտոնում ամեն գնով ցանկանում եք տեսնել Վահե Գրիգորյանի՞ն։ «Իրավասությունը բացառապես երկրի նախագահինն է»:

Եթե Վահե Գրիգորյանի թեկնածությունն այս անգամ նախագահը ներկայացնի (հիշենք` Վահե Գրիգորյանը ՀՀԿ-ական մեծամասնությամբ ԱԺ-ում մեկ անգամ չի ընտրվել, նա երկրորդ անգամ էր դիմել նախագահին, սակայն Արմեն Սարգսյանը նախընտրել էր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը), անձամբ Դուք կընտրե՞ք նրան: «Կմտնեմ քվեախցիկ և իմ խղճով ու մտովի ընտրություն կկատարեմ»: Ֆրակցիայի որոշումը կարևոր չէ՞։ «Ես չեմ կարծում, որ էդ հարցում ֆրակցիան պետք է որոշում կայացնի»: Էդ ո՞նց է, որ Գոռ Հովհաննիսյանի հարցում որոշում կայացրեց, իսկ Վահեի հարցում չի կայացնի։ «Իսկ ո՞վ է ասում, որ Գոռ Հովհաննիսյանի հարցում որոշում է կայացվել»:

Նախորդ կիրակի` ընտրությունից առաջ, դուք հավաքվել եք «Իմ քայլի» գրասենյակում, քննարկվել է նաև այդ հարցը, ձեր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է` լավ մասնագետ է, իր ընկերն է։ Ֆրակցիան ասել է` է հետո՞ ինչ, որ քո ընկերն է։ Տեղեկություն կա անգամ, որ հնչած կարծիքների արդյունքում վերջինս նեղացել-դուրս է եկել։ «Անկեղծ ասած` էդ օրը ես գտնվել եմ Լեռնային Ղարաբաղում, տեղյակ չեմ, թե ինչ է եղել»: Բա ինչի՞ եք պնդում, որ ֆրակցիան չի քննարկել։ «Ես իմ կարծիքն եմ հայտնում»»,-գրում է թերթը:

 


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 489 անգամ
Լրահոս
Բոլորի՞ վրա կոմպրոմանտ ունեք․ նվաստացուցիչ տեսանյութ եք հրապարակել ՔՊ վարչության նիստից (video) Ինչու՞ դատավորը «գլուխը ազատեց» Արշակ Սրբազանի գործից (video) Փաշինյանը պարտվեց Արցախի բնակչությանը. ինքն իրեն կորցրել է (video) Քրիստինե Վարդանյանի ելույթից ՔՊ-ականները խառնվեցին․ 3 պատերազմ եք բերել, ու՞մ եք սպառնում պատերազմով (video) «Ի՞նչ վիճակում է Փաշինյանը․ նա սկսեց անզուսպ ծիծաղել» (video) «Նիկոլը երեկ խայտառակվեց. պատասխան եք տալու հատ-հատ». Արմենուհի Կյուրեղյան (video) Բացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիրի թաղապետ Սուտը դու՛ք եք խոսում․ Գառնիկ Դանիելյանը «մերկացրեց» ՔՊ-ին (video) Դիլիջանում ձախողել են 1 միլիարդ դրամանոց ծրագիրը. Ոսկան Սարգսյան Թուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին. Sputnik Նիկոլ Փաշինյանի վրա գործ կհարուցե՞ք․․․ Գառնիկ Դանիելյան (video) Կանազի շենքում բռնկված հրդեհի դեպքի առիթվ նախաձեռնվել է քրեական վարույթ ԵՄ-ը ծրագիր է ներկայացրել Հայաստանում Ռուսաստանին հաղթելու համար․ «Ազատություն» Արման Թաթոյա՛ն, սա քեզ վերջին նախազգուշացումն է․․․ Իշխան Սաղաթելյանի կոշտ պատասխանը (video) Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. տարոնիկցիները կդիմեն ամենածայրահեղ միջոցի Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ վստահ եղե՛ք․ Ծառուկյան Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողների Հստակ պատասխանեք․ նորից եմ կրկնում՝ ոնց եք պայքարում գործակալական ցանցի դեմ․ Մինասյանը՝ Մխիթարյանին (video) Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Երկու եղբայրները ձերբակալվել են Նեթանյահու․ Իսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում Ռեալի բժիշկները սխա՞լ ծունկն են հետազոտել. Մբապեն արձագանքել է տարածված լուրերին Ash-Sharq. Իրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների Պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․ Արտակարգ․ ավտոբուսում հրդեհ է բռնկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am