Լևոն Տեր-Պետրոսյանն իրավունք չուներ լքել հրապարակը, քանի դեռ վերջին ցուցարարը չէր հեռացել փողոցից․երոպական դատարանի սենսացիոն որոշումը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի՝ 2008 թվականին ուղարկված գանգատի վերաբերյալ որոշումը: Ըստ այդմ՝ ՄԻԵԴ-ը անհիմն է համարել առաջին նախագահի բողոքը, թե Ազատության հրապարակից իրեն տանելն ու տնից դուրս չթողնելը անձնական ազատության և ազատ տեղաշարժման իրավունքների խախտում է եղել։ Եվրոպական դատարանը Լևոն Տեր-Պետրոսյանի գանգատը համարել է անհիմն՝ արձանագրելով, որ նա Մարտի 1-ին տնային կալանքի մեջ չի եղել, նրա ազատ տեղաշարժը չի խոչնդոտվել։
Այսպիսով՝ ՄԻԵԴ-ը պայթեցրել է Մարտի 1-ի գործով Լևոն Տեր-Պետրոսյանի ստեղծած 11 տարվա վաղեմությամբ միֆը, թե ինքը հնարավորություն չուներ դուրս գալ տնից և միանալ քաղաքի կենտրոնում հավաքված բազմությանը, որոնք բառիս բուն իմաստով մնացել էին անտեր ու անառաջնորդ։
Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի գործով իր հայտնի ցուցմունքում պնդել է, որ իրեն մեկուսացրել են և ենթարկել տնային կալանքի․ «․․․ Ինձ արագորեն տարան Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող իմ տուն: Նրանք ինձ հասցրին տան դարպասների մոտ, որտեղից ներս չմտան: Ես մտա տուն, որից հետո պարզեցի, որ իմ տան երկու դարպասների մոտ պահակակետեր են ստեղծված` շուրջ 30 հոգանոց զինված անձնակազմով՝ Գրիշա Սարգիսովի գլխավորությամբ, որն իմ տան մոտ մնացել է մինչև երեկոյան ժամը 16-17-սահմաններում: Այդ ընթացքում իմ թիկնազորի պետ Սմբատ Գասպարյանին ուղարկեցի, որպեսզի Սարգիսովից ճշտի, թե ինչ կարգավիճակով եմ պահվում իմ տանը, արդյոք իմ նկատմամբ տնային կալանք կա, թե ոչ: Նա պատասխանել էր, որ նման սանկցիա, հրաման չկա, բայց իրենց ասել են, որ ես իրավունք չունեմ տնից դուրս գալու, և ոչ ոք իրավունք չունի իմ տուն գալու: 2008 թվականի մարտի 1-ին ինձ տանը կարողացել են այցելել Լևոն Զուրաբյանը, Գալուստ Գամազյանը և Դավիթ Շահնազարյանը տեղեկանալու համար իմ որպիսությանը, դրանից հետո ես տնից դուրս եմ եկել միայն մեկ անգամ՝ 2008 թվականի մարտի 5-ին, երբ 4 զինված ավտոմատավորների ուղեկցությամբ ներկայացել եմ Սահմնադրական դատարան հայտարարությամբ հանդես գալու համար՝ կապված ընտրությունների արդյունքների բողոքարկման իմ դիմումի հետ։ Դրանից հետո այլևս հնարավորություն չեմ ունեցել տնից դուրս գալու»,- մասնավորապես իր ցուցմունքում նշել է առաջին նախագահը։ Հենց այս ցուցնունքը հիմք ընդունելով՝ Տեր-Պետրոսյանն ու իր կողմնակիցները տարիներ շարունակ թմբկահարում էին, թե նա տնային կալանքի տակ էր, ուստի չէր կարող միանալ ժողովրդին։ Բայց պարզվում է, որ ցանկության դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանը հանգիստ կարող էր միանալ ժողովրդին։ Եվրոպական դատարանի սենսացիոն որոշումը փաստում է, որ է, որ ոչ մի տնային կալանք և ազատության սահմանափակում չի եղել։ Լևոն Տեր-Պոտրոսյանի փաստաբան Վահե Գրիգորյանը չի կարողացել ներկայացնել բավարար փաստարկներ, որոնք կփաստեին, որ առաջին նախագահը տնային կալանքի տակ է եղել։ Նույն ցուցմունքից հայտնի է նաև, որ 2008 թվականի մարտի 1-ին առաջին նախագահի տուն են այցելել Լևոն Զուրաբյանը, Գալուստ Գամազյանը և Դավիթ Շահնազարյանը՝ տեղեկանալու համար նրա որպիսությանը։ Հայտնի է նաև, որ Մարտի 1-ին նա իր տանը մամուլի ասուլիս է տվել ։ Այսինքն ՝ առաջին նախագահը ընդունել է հյուրեր, հետևաբար ի՞նչ կալանքի կամ սահմանափակման մասին է խոսքը։Եվ իսկապես, այդ ո՞վ պետք է առաջին նախագահի ձեռքերն ու ոտքերը կապեր և թույլ չտար, որ նա դուրս գա տնից և ոտքով կամ առաջին պատահած մեքենայով հասնի Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված բազմությանը։ Մինչդեռ ժողովրդին միանալն ու ողջամիտ կերպով զանգվածներին կառավարելը որպես առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի սուրբ պարտականությունն էր։ Տեր-Պետրոսյանը մարդկանց կոչ էր արել դուրս գալ փողոց՝ պայքարի և իրավունք չուներ լքել հրապարակը, քանի դեռ վերջին ցուցարարը չէր հեռացել փողոցից։ Տանը փակված մնալու նրա քայլը վախկոտություն և դավաճանություն էր այն մարդկանց նկատմամբ, ովքեր հավատացել ու վստահել էին նրան։
Այս առումով 2008 թվականի սահմանադրական կարգի տապալման քաղաքական պատասխանատվությունը պարտավոր է ստանձնել նաև Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այս տեսանկյունից ամենևին էլ արդար չէ, որ այդ մեղադրանքով այսօր բանտում նստած է միայն Ռոբերտ Քոչարյանը։


Հայկ Դավթյան

դիտվել է 2943 անգամ
Լրահոս
Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am