Լրատվամիջոցները հրապարակել են Ռուսաստանի կողմից Հայաստանին ու Ադրբեջանին վաճառվող սպառազինումների ցանկը։
Ադրբեջանը 2000-ականներից սկսած ակտիվ զենք էր գնում Ռուսաստանից, սակայն պայմանագրերի առավել խոշոր փաթեթը ստորագրվել է 2010 -ականների սկզբին ու գնահատվում էր առնվազն չորս մլրդ դոլար: Դրանով Բաքուն ստացել է մոտավորապես 100 հատ Տ-90Ս տանկ, 100 հատ ՀՄՄ-3, 18 նմուշ «Մստա Ս» 2Ս19Մ1 ինքնագնաց հրետանային սարքավորում, 18 նմուշ «Վեսնա» 2Ս31 ինքնագնաց հրետանային սարքավորում, 18 նմուշ 9Ա52 «Սմերչ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 18 նմուշ ՏՈՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանոթային համակարգ, 10 նմուշ «Քրիզանթեմ Ս» հակատանկային մարտական մեքենա եւ 300 նմուշ «Իգլա Ս» շարժական զենիթահրթիռային համալիր՝ 1500 հրթիռներով եւ ինժեներա-սակրավորային տեխնիկայի մեծ կոմպլեկտ, փոխանցում է Lenta-ն։
Բացի այդ Ադրբեջանին են փոխանցվել «Ֆավորիտ» տեսակի Ս-300 ՊՄՈւ-2 հեռահար զենիթահրթիռային համակարգի 2 գումարտակ եւ մի քանի մարտկոց «Տոր-Մ2Է» զենիթային համալիր։ ՌՕՈւ-ն ստացել են 60 նմուշ Մի-17 տրանսպորտային ուղղաթիռ եւ 24 նմուշ Մի-35Մ հարվածային ուղղաթիռ։
Հայաստանի գնած զենքն ավելի համեստ ցանկ ունի։ Հայտնի է, որ վերջին տարիներին Հայաստանը ստացել է Տ-72 Բ նմուշի 35 տանկ եւ չճշտված նմուշի 100 մարտական մեքենա (փորձագետները կարծում են, որ դա կարող է լինել զրահափոխադրիչ 80 կամ մոդեռնիզացված ՀՄՄ-2), 50 շարժական զենիթահրթիռային համալիրներ։
դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
