Անտուն ու անփող պատգամավորներ. քանի՞սն է դիմել բյուջեից բնակվարձի փոխհատուցման համար

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց պառլամենտը բավականին թանկ հաճույքի է վերածվել. այնտեղ ոչ միայն 101-ի փոխարեն 131 պատգամավոր է, որոնք բավականին տպավորիչ աշխատավարձ են ստանում, այլեւ պառլմենտարիզմի պատմության մեջ երբեք այսքան պատգամավոր չէր դիմել վարձով բնակարանի գումարի փոխհատուցում ստանալու հարցով, իսկ մենք փշերի վրա նստած` սպասում ենք` կկրճատե՞ն մեզ, թե՞ ոչ»,- ասաց ԱԺ աշխատակիցը:

Քանի՞ պատգամավոր է դիմել վարձով բնակարանի համար՝ հարցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։ «Ստույգ կլինի ասել` քանի պատգամավորի դիմում է բավարարվել, որովհետեւ չափորոշիչներ կան, որոնց պետք է դիմումատուն համապատասխանի, փաստաթղթեր ապահովի։ Այս պահի դրությամբ այդ կարգավիճակից օգտվում է 15 պատգամավոր` 8-ը` «Իմ քայլից», 6-ը` «Լուսավոր Հայաստանից», 1-ը` ԲՀԿ-ից»,- ասաց Տ. Գալստյանը:

ԲՀԿ մինուճարը, որքան էլ պարադոքսալ, Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանն է՝ Արտաշատից: ԼՀԿ-ի ամենահետաքրքիր վարձակալը ֆրակցիայի ղեկավար Էդմոն Մարուքյանն է։ Մյուսները մարզերից են, եւ նրանց անունները ոչինչ չեն ասում: «Իմ քայլի» «անտունները» նախ փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներն են` Կնյազ Հասանով, Արսեն Միխալյով, ինչպես նաեւ՝ Հովիկ Աղազարյան` Արարատի Սուրենավան գյուղից:

Մնացյալ իմքայլականների անունները նույնպես ոչինչ չեն ասում: Իսկ եղե՞լ են պատգամավորներ, որոնց մերժել եք։ «Եղել են` փաստաթղթերի պակասի, անճշտությունների պատճառով, կային այնպիսիք, որոնք արդեն իսկ վարձով էին ապրում, սակայն չգիտեին, որ պետք է վարձակալի հետ պայմանագիր կնքեին»: Փաստորեն, դեռ կավելանան։ «Չի բացառվում»,- ասաց Տիգրան Գալստյանը: Հիշեցնենք, որ վարձակալության գումարը կազմում է ամսական 100 հազար դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 866 անգամ
Լրահոս
Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ Փաշինյան, Ալեն ու Հայկ Սարգսյան, էդ փողերը վերադարձվելու են․ Հայկ Նահապետյան (video) Գյումրու՞ց եք խոսում․․․ եկեք, տեսեք՝ ձեզ Երևանում ինչ ցույց կտամ․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ալեքսանյանին (video) Վիլեն Գաբրիելյանը 102-րդ ռազմաբազայի սահմանապահին անվանում է «չուչելյա»․ ձայնագրություն միացվեց (video) Վարդան Ղուկասյանի աշխատանքը 10-ից 10 եմ գնահատում․ Ռուբեն Մխիթարյանը՝ Վահագն Ալեքսանյանին (video) Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ օգոստոսի հաշվետվությունը Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am