Գեներալն ու Գոնսալեսը սուր են ճոճում ՀՀ իշխանությունների գլխին

ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել: Այս մասին «Руна» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին, հավելելով, որ միջնորդությունն արդեն պաշտոնապես տրվել է։

«Պատշաճ կերպով ձեւակերպվել է: Որոշումը կայացնում է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից հանձնաժողովը: Իմ կարծիքով` դրա համար հիմքեր կան. Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով»,- ասել է փաստաբան Միխայիլ Յամչիտսկին:

Նշենք, որ ՌԴ դատարանը որոշել է Ռուսաստանում Միհրան Պողոսյանին կալանավորել 40 օրով։ Քննարկվում է ԴԱՀԿ նախկին պետին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը: Միհրան Պողոսյանը ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցների սերտ համագործակցության շնորհիվ Միհրան Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում եւ ձերբակալվել:

Ըստ ՀՔԾ-ի, Պանամայի օֆշորային սկանդալային գործից հայտնի նախկին բարձրաստիճան պաշտոնյան 2011 թվականին օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայում հիմնադրել է երկու ընկերություններ, որոնց ղեկավարներ է նշանակել իր մտերիմ անձանց: Պողոսյանը վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում՝ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն: Այնուհետև 2014-ին Պողոսյանը փաստացի իր կողմից կառավարվող «Բեսթ ռեալթիի» կնքել է պայմանագիր, որի հիման վրա ընկերությունը ծառայություններ է մատուցել ԴԱՀԿ-ին: Արդյունքում բյուջեից հարկադիր կատարման ծառայությանը հատկացված միջոցներից կազմակերպությանը վճարվել է ավելի քան 43 միլիոն դրամ:ՀՔԾ-ն նաև հայտարարում է, որ Պողոսյանը իր վարորդին ու անվտանգության աշխատակցին ԴԱՀԿ-ում աշխատանքի է ընդունել, վերջիններս փաստացի չեն հաճախել աշխատանքի, բայց աշխատավարձ են ստացել: Բացի այդ, Պողոսյանը ԴԱՀԿ-ի համար գնումներ է իրականացրել իր կողմից կառավարվող «Քեթրին գրուպից»:

Իհարկե, աբսուրդ է, որ Պողոսյանը հայտարարում է քաղաքական հետապնդման մասին, քանի որ նախկին իշխանության ժամանակ էլ նրա ապօրինությունները բոլորին էին հայտնի, միայն թե Սերժ Սարգսյանի բարձր հովանավորչության շնորհիվ նա մնում էր անպատիժ: Սակայն փաստն այն է, որ գեներալ Պողոսյանը ռուսաստանյան իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրել: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանն էլ Չեխիայի իշխանություններից է քաղաքական ապաստան խնդրել, չնայած Հայաստանի իրավապահ մարմինները տեղեկություններ չունեն այդ մասին, սակայն փաստն այն է, որ մի քանի ամիս է նա գտնվում է Չեխիայում եւ Հայաստան չեն արտահանձնում:
Հայաստանյան կողմը ներկայացրել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման համար բոլոր անհրաժեշտ հիմքերն ու այժմ սպասում է չեխական կողմի որոշմանը։
Հիշեցնենք` միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը, ով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդին է, հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.–ի դեկտեմբերի 6-ին, Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:
Նարեկ Սարգսյանի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ նրա Հայաստան տեղափոխման գործընթացը կազմակերպելու նպատակով: Այդ պահից սկսած Գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերն ու սպասում է չեխական կողմի պատասխանին, որը մինչ այսօր, փաստորեն, չի ստացվում: 2018թ.–ի հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:2018թ.–ի հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Այսպիսով՝ Հայաստանի իշխանությունների տակ ռումբ է դրվում, թե Ռուսաստանում, թե Արեւմուտքում ՀՀ քաղացիները քաղաքական ապաստան են խնդրում եւ այն էլ նախկին իշխանության ներկայացուցիչներ: Եթե հանկարծ բավարարի այս մարդկանց խնդրանքը , Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխին մեծ սուր է կախվելու եւ աշխարհն այլեւս անվստահություն է հայտնելու ՀՀ իշխանություններին իր երկրի քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու համար:

Անի Սահակյան

դիտվել է 4168 անգամ
Լրահոս
«Ո՛չ ե՞րբ եք ասելու Ալիևին»․ Փաշինյանը փորձեց վիրավորել ընդդիմադիրին ու ստացավ պատասխան (video) «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք ու մի՛ լղոզեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Փաշինյանին (video) Ռուսական ռազմաբազան դուրս գալու՞ է․․․ Փաշինյանի «ֆռացնող» պատասխանը (video) Կանգնե՛ք ու ասեք՝ Գանձասարը հայկական է․․․ Փաշինյանի արձագանքը՝ Հաջիևի լկտիությանը (video) Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) «Անկում է ապրել»․ Փաշինյանի խոստովանությունը՝ Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս (video) Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am