Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են համագործակցել. Մեդվեդեւ
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտնել է, որ իրանական ուղղությունը կարող է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության առարկա լինել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների արդյունքում նա նաեւ նշել է, որ մի շարք խոշոր համատեղ նախագծեր ունեն՝ էներգետիկ, տրանսպորտային։ «Քանի որ գործընկերությունը պետք է լինի ոչ միայն կառավարությունների, այլ նաեւ անմիջականորեն բիզնեսի գծով: Մենք արտաքին նախագծեր էլ ունենք։ Մասնավորապես իրանական ուղղությունը հիմա հատկապես հեռանկարային է։ Նախագահներն այդ մասին խոսել են, մենք հենց նոր այդ թեման քննարկել ենք։ Ես կարծում եմ, որ այդ ուղղությունը կարող է լինել ամենակարեւորներից մեկը կասպիական համագործակցության համար»,- ասել է Մեդվեդեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
