Ուշագրավ վիճակ կառավարությունում․ 2019 թվականի պայմանագիրը ներառել են 2018 թվականի կատարողականում

 

«2018 թվականին տեղի ունեցան աննախադեպ և մեծածավալ քաղաքական իրադարձություններ, որոնք բացառիկ էին իրենց խորությամբ, ընդգրկմամբ և տևականությամբ: Եվ, ինչպես նմանատիպ զարգացումներին բնորոշ է, հաճախ հրապարակ էին նետվում և քննարկվում հոռետեսական սցենարներ՝ հաշվի առնելով երկրի անվտանգության, տնտեսական, ֆինանսական համակարգերի կայունության ապահովման, սոցիալական պարտավորությունների անխափան կատարման և արտաքին հարաբերությունների խաթարման տեսանկյունից, առնվազն կարճաժամկետ հատվածում, հնարավոր ռիսկերի կանխատեսումները:
Սակայն մեր երկրում քաղաքական փոփոխությունների արդյունքում ձևավորված կառավարությունը շրջահայաց քաղաքականություն իրականացնելով՝ հավատարիմ մնաց որդեգրած սկզբունքներին, և արդյունքում ոչ միայն հնարավոր եղավ հաղթահարել կանխատեսվող ռիսկերը, ապահովել կայունություն, այլ նաև նախապայմաններ ձևավորել հայտարարված ծրագրային դրույթների իրագործման համար: Ընդ որում, կառավարության քաղաքականության դրական գնահատականների վկայությունն են նաև հասարակության ընկալումների զանազան դրսևորումները և միջազգային հանրության դրական արձանագրումները»: Սա մեջբերում է ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունից, որի հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններ բաժնում նշվում է,ո ր 2018 թվականին, բացի քաղաքական արմատական փոփոխություններից, մնացած բնագավառներում, ներառյալ՝ տնտեսական և հասարակական այլ հարաբերությունները, էական փոփոխությունների չենթարկվեցին: « Առնվազն սկզբնական շրջանում, ձևավորված հարաբերությունների իներցիոն բնույթն անխուսափելի էր՝ կյանքը հնարավոր չէ կանգնեցնել և զրոյից նոր հարաբերություններ ձևավորել: Իսկ կառուցվածքային որակական փոփոխությունները, հատկապես երբ դրանք պետք է կյանքի կոչվեն հընթացս, ակնհայտորեն որոշակի ժամանակ կպահանջեն: Սակայն, կարելի է արձանագրել, որ ՀՀ կառավարության քաղաքականության անկյունաքարային միջոցառումները՝ պայքարը կոռուպցիայի, մենաշնորհների և ստվերի դեմ, հավասար մրցակցային հնարավորություններ ստեղծելը, օրենքի առաջ բոլորի հավասար հնարավորությունը և հավասարությունը ստեղծել են այն անհրաժեշտ միջավայրը, որը հիմք կհանդիսանա հետագա փոփոխությունների համար»,- նշվում է հաշվետվության նախաբանում:


Ներդրումներ
Չնայած այսպիսի ամբիցիոզ լավատեսությանը՝ բյուջեի հաշվետվության ներդրումներ բաժինը բավական աղքատիկ է։ Իսկ ամենուշագրավն այն է, որ 2018-ի հաշվետվության մեջ ներառվել է նաև 2019-ի մարտի 28-ի հայ-ճապոնական միջպետական համաձայնագիրը, որպես նախորդ տարվա ձեռքբերում։ ՍԱ աննախադեպ աբսուրդ է պետական բյուջեի կատորաղականի կազմման մեթոդաբանության մեջ։
Այսպես՝
2018 թվականի ազատ տնտեսական գոտիներում ներգրավվել է 4 նոր շահագործող.
• «Ալյանս»` 2 շահագործող` հայտարարված 51.7 մլն ԱՄՆ դոլար ներդրումներով և 122 աշխատատեղով,
• «Մերիդիան»` 1 շահագործող` հայտարարված 45 մլն ԱՄՆ դոլար ներդրումներով և 100 աշխատատեղով,
• «Մեղրի»` 1 շահագործող` հայտարարված 44 մլն ԱՄՆ դոլար ներդրումներով և 102 աշխատատեղով:
• Ստեղծվել է նոր բարձր տեխնոլոգիական «Էկոս» ազատ տնտեսական գոտին Կոտայքի մարզում, որը կնպաստի ՀՀ նոր տեխնոլոգիաների և արդյունավետությանն ուղղված ներդրումների ներգրավմանը:
• Գերակա ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող հումքի և սարքավորումների ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն շրջանակներում հավանության է արժանացել 39 ներդրումային ծրագիր (նոր և ընդլայնվող), որոնց շրջանակներում նախատեսված է իրականացնել 403.8 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և ստեղծել 3283 աշխատատեղ:
• 2019 թվականի մարտի 28-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից վավերացվել է «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը:
• Վավերացման գործընթացում է գտնվում «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը Կորեայի Հանրապետության հետ: Բանակցային փուլում է Սինգապուրի հետ «Ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների խրախուսման ու փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը»:
Հավամաբար սա հետհեղափոխական նոր իրավիճակով պայմանավորված նոր իրողություն է, երբ հաջորդ տարվա աշխատանքները վերագրվում են նախորդ տարվա կատարողականին։

Հայկ Դավթյան

դիտվել է 987 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am