2018 թվականի բյուջեն թերակատարվել է․ կառավարությունը կհաստատի նախագիծը


2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը կհաստատի ապրիլի 25-ի նիստում։ Անցած տարվա բյուջեի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն հաստատվել է նախորդ իշխանության կողմից և իրականացվել հեղափոխությունից հետո ձևավորված նոր կառավարության կողմից։
Ըստ այդմ՝ 2018 թվականին փաստացի բյուջեն եկամուտների գծով կազմել է 1տրիլիոն 341 մլրդ․ 691 մլն․ դրամ, ծախսերի գծով` 1տրիլին 447 մլրդ․ 83 մլն․ դրամ, իսկ դեֆիցիտը` 105 մլրդ․ 392 մլն․ դրամ: Հաշվետվությունը փաստում է, որ անցած տարվա համախմբված բյուջեն, այնուամենայնիվ թերակատարվել է․ եկամուտների գծով փաստացի կատարողականը կազմել է տարեկան պլանավորվածի 98,1 տոկոսը, ծախսերի գծով ՝ 93,5 տոկոսը և դեֆիցիտը ՝ 55, 9 տոկոս։ Այսինքն՝ տարվա ընթացքում կառավարությունն ստիպված է եղել նվազեցնել նախապես պլանավորված դեֆիցիտը, ինչը պետք է բացատրել այն հանգամանքով, որ 2018 թվականի ապրիլյան հեղափոխությունից հետո նոր կառավարությունը բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներ գտնելու լուրջ դժվարություններ է ունեցել։ Թերի է կատարվել նաև համայնքային բյուջեները․ համայնքների եկամուտներն ու ծախսերը կազմել են 130 մլրդ․ դրամ, որը կազմել է տարեկան պլանավորված ցուցանիշի համապատասխանաբար՝ 89,7 և 77,7 տոկոսը։ Համայնքային բյուջեների դեֆիցիտը, որը պլանավորված էր 10,37 մլրդ․ դրամ, ընդհանրապես չի ֆինանսավորվել։ Նշենք, որ համախմբված բյուջեի եկամուտներում, ծախսերում և դեֆիցիտում ներառված չեն միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերը և ելքերը:
2018թ. ընթացքում փոխառու միջոցների հաշվին պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորումը ներքին աղբյուրներից կազմել է 48 մլրդ․ դրամ՝ 36 տոկոս, այն ամբողջությամբ գոյացել է պետական պարտատոմսերի տեղաբաշխումից։ Պակասուրդի մնացած մասը՝ 85 մլրդ․ դրամ՝ 64 տոկոս, ֆինանսավորվել է արտաքին աղբյուրներից, տվյալ պարագայում վարկերից և փոխառություններից։
2018թ. պետական բյուջեից ՀՀ կառավարության պարտքի գծով վճարված տոկոսավճարները ամբողջությամբ, այսինքն՝ 100 տոկոսով վճարվել են և կազմել 139 մլրդ․ դրամ։ Դրանից 64 մլրդը բաժին է ընկնում ներիքն պարտքի կամ, որ նույնն է՝ պետական պարտատոմսերի սպասարկմանը։ Արտաքին պարտքի տոկոսագումարների սպասարկմանը 75 մլրդ․ դրամ էլ ուղղվել, այդ թվում՝ արտաքին աղբյուրներից ստացված վարկերի գծով՝ 43,2 մլրդ․, արտարժույթով պետական պարտատոմսերի կամ այսպես կոչված եվրոբոնդերի գծով՝ 31,8 մլրդ․ դրամ։

Հայկ Դավթյան

դիտվել է 1034 անգամ
Լրահոս
Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am