Ղարաբաղում իրավիճակի կարգավորման մեխանիզմներ կան. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորման մեխանիզմներ կան, սակայն դրանք չեն իրագործվում։ Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Գոյություն ունեն հակամարտության կարգավորման մեխանիզմներ, գոյություն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևը, որը պահանջում է հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերում Ադրբեջանի տարածքից, ցավոք, դրանք չեն իրագործվում»,- հայտարարել է Ալիևը:
