Ադրբեջանի ստոր քայլը՝ «Սմերչ» զինատեսակը չպետք է կիրառվեր Ղարաբաղի դեմ. Կոմանդոս
Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ «Սմերչ» զինատեսակին, ըստ կողմերի պայմանավորվածության, չպետք է օգտագործվեր Ղարաբաղի դեմ: «Գիտեք, ես շատ եմ «հավանում» Թուրքիան և Ադրբեջանը: Թուրքիայի սուտը ժամանակին պարզ դարձավ, հիմա էլ միջազգային հանրությունը սկսում է հետզհետե բացահայտել Ադրբեջանի սուտը: «Սմերչը» և այլ զինատեսակներ, որոնք Ռուսաստանից գնել էր Ադրբեջանը, ըստ պայմանավորվածության, Ադրբեջանը խոստացել էր չկիրառել Ղարաբաղի դեմ: Հիմա թող ՌԴ ՊՆ նախարար Շոյգուն և Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևը պարզաբանումներ անեն, թե ինչու այնպես ստացվեց, որ Ադրբեջանը օգտագործեց «Սմերչ»-ը: Ադրբեջանը հերթական անգամ արեց իր ստոր քայլը», – ասաց Արկադի Տեր Թադևոսյանը: Այնուհետ նշեց նաև, որ, իր կարծիքով էլ, ադրբեջանական բանակում կան ԻՊ ներկայացուցիչներ. «Թալիշում ադրբեջանական կողմն առանձնակի դաժանությամբ էր սպանել խաղաղ բնակիչներին, ինչը հիմքեր տվեց մտածելու, որ ադրբեջանական բանակում կռվում են նաև ԻՊ ներկայացուցիչներ:Ադրբեջանում 100 ԻՊ անդամ կա, որոնք կռիվ ունեն տալու շիաների դեմ, այսինքն` նրանք իրենց խնդիրն ունեն, սակայն դա չի նշանակում, որ նրանք այս օրերին չէին կռվում նաև հայերի դեմ:
