Որոնվում են զոհերի դիակները
Շփման գծի հարավային և հյուսիսային ուղղություններում կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Արցախի և Ադրբեջանի միջև: ԼՂՀ ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանի փոխանցմամբ՝ այսօր տեղական ժամանակով 15:00-20:00 կրակը կդադարեցվի՝ երկու կողմերի զոհվածների դիակների որոնման նպատակով: Գործընթացը համակարգում և վերահսկում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ԵԱՀԿ Մինսկի խումբը:
