«Հեղափոխություն»՝ հեռուստահեռարձակման ոլորտո՞ւմ

«Փաստ» թերթը գրում է.

«Դեռեւս օրեր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը բարձրացրել էր մի շարք ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակման հարցը` ասելով, որ դրանց որոշ ծրագրերում քաղաքական կոչեր են հնչում։ Ի պատասխան, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշել էր, որ դա քաղաքական հարց է։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այդ հարցն այնքան էլ «միամիտ» չէր հնչել: Բանն այն է, որ մեր աղբյուրների պնդմամբ, առաջիկայում բավականին լուրջ փոփոխություններ ու վերադասավորումներ են սպասվում հեռուստատեսային հեռարձակումների ոլորտում:

Ըստ այդմ՝ կառավարությունն արդեն իսկ ամենաբարձր մակարդակով ունի ներքին որոշում, որ հանրային թվային մուլտիպլեքսում լուրջ փոփոխություններ կատարվեն՝ հնարավոր բոլոր օրենսդրական կարգավորումներով հանելով ռուսական պետական հանրային հեռուստաալիքները, որոնք հեռարձակվում են ՀՀ տարածքում: Դրան կհետեւի այն, որ մեր քաղաքացիները հրաժեշտ կտան մասնավորաբար ОРТ, Росиия 24, НТВ, Култура հեռուստաալիքներին: Ավելի ստույգ, դրանց կարող են հետեւել միայն կաբելային փաթեթների բաժանորդները: Թերթի տեղեկություններով, վարչապետի հետ հանդիպումներից մեկի ժամանակ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ակնարկել է, որ ԵՄ-ի համար այդքան էլ ընդունելի չէ, որ հայ հանրությունը Արեւմուտքի մասին տեսակետ է կազմում ռուսական հեռուստաալիքների ազդեցությամբ: Նա նշել է, թե «հենց դա է պատճառը, որ մենք ՀՀ-ում այդքան էլ հեշտությամբ չենք կարողանում հանրային կարծիք ձեւավորել եւ ազդել դրա վրա»:

Ըստ ամենայնի, ամենաուշը մեկ տարի հետո ներկայիս կառավարությունն իր ենթակայության տակ կվերցնի արտաքին ագիտպրոպը: Սակայն մինչ այդ դեռ հարկավոր է գտնել այնպիսի լուծումներ, որոնք մի կողմից՝ կարգավորեն դաշտը, մյուս կողմից՝ քաղաքական որեւէ հետեւանք չունենան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 663 անգամ
Լրահոս
Բոլորի՞ վրա կոմպրոմանտ ունեք․ նվաստացուցիչ տեսանյութ եք հրապարակել ՔՊ վարչության նիստից (video) Ինչու՞ դատավորը «գլուխը ազատեց» Արշակ Սրբազանի գործից (video) Փաշինյանը պարտվեց Արցախի բնակչությանը. ինքն իրեն կորցրել է (video) Քրիստինե Վարդանյանի ելույթից ՔՊ-ականները խառնվեցին․ 3 պատերազմ եք բերել, ու՞մ եք սպառնում պատերազմով (video) «Ի՞նչ վիճակում է Փաշինյանը․ նա սկսեց անզուսպ ծիծաղել» (video) «Նիկոլը երեկ խայտառակվեց. պատասխան եք տալու հատ-հատ». Արմենուհի Կյուրեղյան (video) Բացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիրի թաղապետ Սուտը դու՛ք եք խոսում․ Գառնիկ Դանիելյանը «մերկացրեց» ՔՊ-ին (video) Դիլիջանում ձախողել են 1 միլիարդ դրամանոց ծրագիրը. Ոսկան Սարգսյան Թուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին. Sputnik Նիկոլ Փաշինյանի վրա գործ կհարուցե՞ք․․․ Գառնիկ Դանիելյան (video) Կանազի շենքում բռնկված հրդեհի դեպքի առիթվ նախաձեռնվել է քրեական վարույթ ԵՄ-ը ծրագիր է ներկայացրել Հայաստանում Ռուսաստանին հաղթելու համար․ «Ազատություն» Արման Թաթոյա՛ն, սա քեզ վերջին նախազգուշացումն է․․․ Իշխան Սաղաթելյանի կոշտ պատասխանը (video) Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. տարոնիկցիները կդիմեն ամենածայրահեղ միջոցի Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ վստահ եղե՛ք․ Ծառուկյան Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողների Հստակ պատասխանեք․ նորից եմ կրկնում՝ ոնց եք պայքարում գործակալական ցանցի դեմ․ Մինասյանը՝ Մխիթարյանին (video) Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Երկու եղբայրները ձերբակալվել են Նեթանյահու․ Իսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում Ռեալի բժիշկները սխա՞լ ծունկն են հետազոտել. Մբապեն արձագանքել է տարածված լուրերին Ash-Sharq. Իրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների Պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․ Արտակարգ․ ավտոբուսում հրդեհ է բռնկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am