Սերժի նոր սխալը՝ մեկ տարի անց

 

Ուղիղ մեկ տարի առաջ՝ ապրիլի 23-ին, հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը՝ թողնելով երկրի ղեկավարի պոստը։ Ավելի քան 10 տարի երկիրը ղեկավարած մարդը հրաժարական տվեց՝ առանց հիմնավոր բացատրության, առանց մարդկանց նայելու և առանց համաշխարհային պրակտիկայում ընդունված տեսաուղերձի։ Կա վարկած, որ տեքստը, որ հրապարակվել է Սերժ Սարգսյանի կողմից, Սերժ Սարգսյանինը չէ, բայց դա թերևս մերօրյա պատմագիրների հետագա ճշգրտման խնդիրներից է։ Քաղաքական տեսանկյունից արդիական է այն հարցը, որ մեկ տարի շարունակ հայ ժողովուրդը չի ստացել բացատրություն, թե ինչու էր Նիկոլը ճիշտ, իսկ Սերժը՝ սխալ։ Տակտիկական տեսանկյունից ապրիլի 23-ին՝ իր հրաժարականի օրը Սերժ Սարգսյանի խոսելը ճիշտ չէր լինի, որովհետև համազգային այն մեծ ուրախությունն ու ցնծությունը, որ տիրում էր հայ ժողովրդի մոտ մեկ տարի առաջ այդ օրը, խոսուն է ամեն տեսակ բացատրությունից ու պարզաբանումից։ Բացատրություն տալու համար ցանկացած այլ օր ավելի հարմար կլինի։ Եթե այդ բացատրությունն առ այսօր չի տրվել, նշանակում է՝ Սերժ Սարգսյանը՝ որպես ռացիոնալ մտածող գործիչ, հասկանում է, որ ինքն ասելիք չունի։
Հրաժարականի օրվա նախօրեին նա ՀՀԿ գրասենյակում հանդիպել է կուսակցության շարքերը նոր համալրած մի խումբ երիտասարդների հետ, նրանց բարի գալուստ մաղթել և խոստացել իր քաղաքական փորձը փոխանցել նրանց: «Ես այս պահին ձեզ շատ ասելիք չունեմ, հարկ համարեցի բարձրանալ, շնորհավորել ձեզ՝ ձեր ցանկության համար քաղաքական գործընթացներին մասնակցելու առումով, որովհետև յուրաքանչյուր ոք, որ անդամագրվում է որևէ կուսակցության, նշանակում է՝ պատրաստ լինել ակտիվ մասնակցելու քաղաքական գործընթացներին>>,- դիմելով երիտասարդներին՝ ասել է Սերժ Սարգսյանը և խոստացել, որ «Երբ ժամանակը գա, բազում հարցերի կպատասխանի»։
Կուսակցական երիտասարդների ներգրավման ակցիան, պարզագույն քաղտեխնոլոգիա է՝ իմիտացիա ստեղծելու, թե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն դեռևս պահում են քաղաքական արդիականությունը։ Սերժ Սարգսյանն ու նրա թիմը փաստորեն այդպես էլ չհասկացան, որ 10 տարի շարունակ ողջ երկրով մեկ կուսակցական տոմսեր բաժանելով՝ ապականացին քաղաքական և պետական համակարգը, մասնագիտական բոլոր ոլորտները։
Հայաստանում բացարձակ իշխանություն ունենալու համար Սերժ Սարգսյանն ու նրա թիմը 10 տարի շարունակ բոլորին փչացնելու, գնելու, կուսակցության շարքեր քարշ տալու արատավոր պրակտիկան դարձրել էին կառավարման ոճ։ 10 տարի շարունակ Սերժ Սարգսյանը վարպետորեն չեզոքացնում ու լռեցնում էր գրեթե բոլոր ասելիք ունեցող քաղաքական գործիչներին ու ընդդիմախոսներին, և ստացվում էր այնպես, որ ամեն ինչ, անգամ իր դեմ ուղղված բողոքի ալիքները, օգտագործվում էին հօգուտ իրեն։ Հետևանքը եղավ այն, որ բոլոր ոլորտներում վերացավ ինստիտուցիոնալիզմը, առողջ սերնդափոխության ու ժառանգականության մեխանիզմներն ապականվեցին։ Անգամ պետության ղեկը Սերժ Սարգսյանը որոշեց չվստահել որևէ մեկին՝ բացի իրենից։ Հետևանքը եղավ այն, որ ոչնչացված ինստիտուտներին փոխարինելու եկավ ամբոխը, ու տեղի ունեցավ պայթյուն՝ հեղափոխության տեսքով։
Ի՞նչ հարց են լուծում Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն՝ երիտասարդ կուսակցականներին ցուցադրելով։ Այս մարդիկ այդպես էլ չհասկացան, որ կուստոմսեր բաժանելու ժամանակներն անցել են։ 10 տարվա մեջ 165 հազար անդամատոմս բաժանելով՝ ՀՀԿ-ն որևէ քաղաքական և բարոյական արժեք չի ստեղծել, չի ձևավորել կուսակցական գաղափարախոսություն կրող քաղաքացի։ Ազգային-պահպանողական գաղափարների հենքով ստեղծված ՀՀԿ-ի քանի՞ անդամ դուրս եկավ փողոց՝ բողոքելու ԼԳՏԲ համայնքի ամբարտավան կեցվածքի դեմ կամ պաշտպանելու Հայ առաքելական եկեղեցին, երբ Մայր Աթոռի դեմ ոտնձգություններ էին սանձազերծվում։ Եվ ընդհանրապես, որտե՞ղ էին այդ 165 հազար ՀՀԿ-ականները ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ, ինչո՞ւ նրանք ձայն չտվեցին Սերժ Սարգսյանի կուսակցությանը։ Հանրային կյանքի վերջին դրսևորումները ցույց են տալիս, որ վերջին 10 տարիներին մեր երկրում քաղաքացիական և գաղափարական ուժեղ արժեհամակարգ ստեղծողը ոչ թե քաղաքական ուժերն են եղել, այլ արևմտյան գրանտները կամ, ինչպես ընդունված է ասել, Սորոսը։
Թվում էր, թե կատարվածից հետո գոնե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն պիտի վերլուծեն իրավիճակն ու իրենք իրենց հարց տան՝ ինչո՞ւ եղավ այն, ինչ եղավ, և վերջապես ո՞վ է կատարվածի պատասխանատուն՝ Նիկո՞լը, թե՞ Սերժը՝ սկսած 2008 թվականի խայտառակ ընտրություններից մինչև 2018 թվականի հեղափոխությունը։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 14534 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am