Մի ուրվական է շրջում Հայաստանում, Կերենսկու ուրվականը

Դավիթ Սանասարյանի թեման, թող զարմանալի չթվա, անկյունաքարային է դառնալու ներքաղաքական զարգացումների առումով։ Հարցն այն չէ, որ նրա դեմ գործ են սարքում։ Գրեթե 100 տոկոսով կարելի է պնդել, որ գործ չեն սարքում։

Եթե ԱԱԾ–ն գործ սարքեր Սանասարյանի դեմ, ապա դա կնշանակեր, որ գործ է սարքում Նիկոլ Փաշինյանի դեմ, քանզի Սանասարյանի պատմությունն ուղղակիորեն հարվածում է Փաշինյանին ու պայթեցնում հեղափոխականների «կուսաթաղանթը»՝ նրանց վերածելով կոռուպցիոն հակվածությամբ սովորական մահկանացուների։

Եվ ուրեմն, գործ սարքելու մասին հայտարարությունները Սանասարյանենց կողմից ավելի շուտ հուզական ու պաշտպանողական բնույթ են կրում, քան իրավական։ Բայց, ամեն դեպքում, հարգենք նրա անմեղության կանխավարկածն ու անցնենք խնդրի քաղաքական կողմին։

ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի դեմ հիմա հարձակում է սկսվել։ Սորոսականները և հայկական յակոբինյանները նրան համարում են ռուսական լրտես, նախորդ ռեժիմի մնացուկ և հակահեղափոխական՝ փաստացի այդպիսին համարելով Նիկոլ Փաշինյանին։ Պատահական չէ, որ վերջինս ստիպված եղավ ֆեյսբուքյան իր գրառմամբ պաշտպանել ԱԱԾ–ին ու փաստացի հայտարարել, որ Սանասարյանն իրոք չարաշահել է պաշտոնական դիրքը, այլապես ինքը նրա դեմ գործ հարուցելու թույլտվություն չէր տա։

Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ Վանեցյանին թիրախավորելով՝ իրականում թիրախավորել են իրեն։ Նա, իհարկե, չէր ուզենա, որ Սանասարյանի դեմ նման պատմություն լիներ, բայց երբ դա եղել է, նա չի կարող գործ չհարուցել, քանզի հարվածներ կստանա արդեն իշխանության մյուս թևից։

Ժանրի կանոնների համաձայն՝ Փաշինյանը հիմա հայտնվել է երկու քարի արանքում։ Նա, մեծ հաշվով, չունի թիմակիցներ, քանզի ինքն է այդպես որոշել ու հիմա դժվարությամբ կարող է այդ իրավիճակը հետ պտտել։ Նա պառակտել է ոչ միայն հանրությանը, այլ նաև իր թիմակիցներին։ Արդյունքում՝ «ժողովրդի վարչապետը» մնացել է մենակ։

Այժմ Փաշինյանը հրշեջի ֆունկցիա է կատարում՝ փորձելով մարել ներիշխանական կրակն ու տեղեկատվական մեծ արտահոսքեր թույլ չտալ։ Նաև՝ իր դեմ ներքին ընդվզում թույլ չտալ։

Հեղափոխական շրջանակների հականիկոլական թևին, բնականաբար, չի հետաքրքրում Սանասարյանի ճակատագիրը։ Սանասարյանն ընդամենն առիթ է բոլոր այն ուժերի ու անհատների համար, ովքեր Փաշինյանին համարում են միջանկյալ գործիք բուն հեղափոխությունն իրականացնելու համար։ Բուն հեղափոխություն ասելով էլ նկատի ունեն ոչ թե Հայաստանի ներքին կյանքում դրական փոփոխությունների հասնելու գործընթացը, այլ Բոլթոնի ու Սորոսի պլանների իրագործումը, որը փաստացի այդ շրջանակներին դարձնում է ոչ թե արևմտամետ, այլ թուրքամետ։ Հակառուսականությունն ու թուրքամետությունն, ըստ այդմ, սրանց մոտ գերակայում են հայաստանակենտրոնությանը։ Ավելի ճիշտ՝ հայաստանակենտրոնություն սրանց մոտ ընդհանրապես չկա։ Թուրքամետների մի մասը ծովից ծով Հայաստան պահանջելու անվան տակ է օտար շահերի ծառայում, իսկ մյուս մասն առանց հայրենասիրական պաթոսի է նույն բանն անում։

Հիմա սկսվում է հետհեղափոխական նոր փուլ։ Նիկոլ Փաշինյանին ու Արթուր Վանեցյանին հակահեղափոխականության մեջ մեղադրելու փուլը։ Եթե Փաշինյանը ճիշտ հետևություններ չանի, ապա կարող է հայտնվել իր իսկ փորած փոսում՝ ընկնելով մեղավորության կանխավարկածի տակ։ Ընդ որում՝ նրան այդ մեղադրանքը կներկայացնեն իր հեղափոխական ոխերիմ բարեկամները։ Հիմա դեռ ուշ չէ։ Նա դեռ կարող է հետ կանգնել քաղաքական վենդետտաներ անելու և ատելություն տարածելու քաղաքականությունից։ Եթե դա չարվեց, ապա հետո արդեն Կերենսկու ճակատագիրը կարող է կրկնվել Հայաստանում։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 920 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am