Դատարանի դահլիճ է բերվել Պերմյակովի զենքը
Գյումրու 102-րդ ռազմաբազայի տարածքում ապրիլի 8-ին շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստը: Այս նիստի ժամանակ մեկնարկել է գործով իրեղեն ապացույցների ներկայացնման փուլը: Դատարանը հերթականությամբ ծանոթացավ գործով իրեղեն ապացույցներին, այդ թվում` տարածքում հայտնաբերված ԱԿ տեսակի ինքնաձիգին, փմփշտակալներին` որոնցից մեկը դատարկ, սվին-դանակին, Պերմյակովին պատկանող հագուստին և կոշիկներին, արյան նմուշներին, Պերմյակովի և Ավետիսյանների տանը հայտնաբերված բջջային հեռախոսներին, կրակած պարկուճներին, ինչպես նաև Ավետիսյանների տանից վերցված սպանված Ավետիսյանների հագուստներին և վերմակներին, ինչպես նաև կոտրտված ապակիներին: Հագուստները պատկանել են Պերմյակովին, նրան է պատկանել նաև Ավետիսյանների տանը հայտնաբերված ականջակալներից մեկը: Հագուստի հետ հայտնաբերվել են նաև լինզաներ:
