Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետքերով

Հրաժարականից մեկ տարի անց առաջին անգամ երեկ խոսել է երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Իհարկե, դա շատերի կողմից սպասված խոսքը չէր, համենայն դեպս այն չէր, ինչ ներկայացնում էին իր կուսակիցներն ու մամուլը առ այն, որ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներից մեկին եւ տվել բոլոր հարցերի պատասխանները՝ սկսած հրաժարականի պատճառներից, վերջացրած Արցախի շուրջ վերջին զարգացումներ:

Սերժ Սարգսյանը կուսակցության գրասենյակում հանդիպել է այն երիտասարդների հետ, որոնք ցանկություն են հայտնել անդամագրվելու կուսակցությանը եւ մի քանի կարեւոր մեսիջ հղել: Իհարկե, դժվար է հավատալ, թե սա իրապես բնական գործընթաց եւ երրորդ նախագահի գրասենյակը խնամքով եւ հատուկ չէր կազմակերպել այդ հանդիպումն ու Սերժ Սարգսյանի խոսքը, այդուհանդերձ պաշտոնաթող նախագահը հակառակ իր պնդումներին, ասելիք շատ ունի եւ առաջին ուղերձն արդեն բաց է թողնված: Այսպիսով՝ որքան էլ տարօրինակ է, բայց Սերժ Սարգսյանը պատրաստվում է գնալ Նիկոլ Փաշինյանի ճանապարհով եւ իր վեադարձի ցանկություն ունեցողներին
կոչ է անում քաղաքացիական ակտիվություն ստեղծել:

Երբ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը Սերժ Սարգսյանին ասում է, որ երիտասարդներն իրենց «մեղադրում» են, որպեսզի շուտ սկսեն ակտիվ գործընթացները՝ ծրագրերի իրականացում, ընդանուր տեղեկացվածություն և այլն, Սերժ Սարգսյանը պատասխանում է, որ որևէ ղեկավար կամ որևէ ընտրված մարդ չի կարող ուրիշներին, հակառակ իրենց ցանկության, մղել ակտիվ գործողությունների։

«Յուրաքանչյուր կուսակցական իր ակտիվությամբ պետք է ստեղծի ընդհանուր ակտիվ շարժումը, այդպես չէ՞։ Մենք երբեք ձեր ակտիվությանը չենք խոչընդոտելու, վստահ եմ, որ տեղական կառույցները երբեք չեն խոչընդոտի ձեր ակտիվությանը։Ուղղակի այդ ակտիվությունը պետք է ուղղված լինի մեր երկիրն ավելի լավը դարձնելուն, ակտիվությունը պետք է լինի ընդհանուր հոսանքի ու ծրագրերի մեջ»։

Սերժ Սարգսյանի այս ակնարկը կարծում ենք ոչ միայն իր ակտիվությունն ակնկալող համակիրներին, կուսակիցներին է ուղղված, այլեւ Ռոբերտ Քոչարյանին, ինչու ոչ՝ Նիկոլ Փաշինյանին՝ Քոչարյանին եւ նրա կողմնակիցներին, որ ակնկալիքներ չունենան իր աջակցության, ակտիվության հարցում, որ իր հույսն էլ քաղաքացիական հասարակությունն է, իսկ Փաշինյանին ուղղված մեսիջն այն է, որ ինքը հանգիստ նստած է տեղը ու պետք չէ իրենով հետաքրքրվել:

Սերժ Սարգսյանը իրականում հասկանում է, որ ինքն ու իր թիմը վերջին իրադարձություններից հետո անկարող են լինելու սեփական ուժերով բան փոխել, հետեւաբար նա ՀՀ քաղաքացիներին կոչ է անում ինքնակազմակերպման: Ավելին՝ նա անգամ ապահովագրում է անձամբ ինքն իրեն ասելով.<<Իսկ ընդհանրապես կուսակցությունից դուրս էլ կան մարդիկ, որոնք ցուցաբերում են ակտիվություն, բայց ինչպես հայտնի է, յուրաքանչյուրն իր ձևով է ակտիվ։ Ուզում եմ, որ դուք ունենանք հստակ քաղաքացիական կեցվածք»,- ընդգծում է նա՝ հասկացնելով, որ ամեն ակտիվություն չէ, որ պետք է վերագրել իրեն: Հանդիպման բեմադրված մասը թերեւս այն հատվածն է, երբ ի պատասխան Սերժ Սարգսյանի հարցի՝ինչ որ բան ունեք ինձ ասելու, նորաթուխ ՀՀԿ-ական մի աղջնակ ասում է.<<Վերադարձեք>>:

Իսկ լրագրողների հարցերին երրորդ նախագահը չի պատասխանել, գուցե այն նկատառումով, որ դրանք կարող էին դուրս գալ իր հաշվարկներից եւ խափանել ողջ բեմադրությունը: Նա միայն ասել է, թե երբ հասկանա, որ ունի ասելիք, անպայման կխոսի:

Անի Սահակյան

դիտվել է 1286 անգամ
Լրահոս
«Ո՛չ ե՞րբ եք ասելու Ալիևին»․ Փաշինյանը փորձեց վիրավորել ընդդիմադիրին ու ստացավ պատասխան (video) «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք ու մի՛ լղոզեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Փաշինյանին (video) Ռուսական ռազմաբազան դուրս գալու՞ է․․․ Փաշինյանի «ֆռացնող» պատասխանը (video) Կանգնե՛ք ու ասեք՝ Գանձասարը հայկական է․․․ Փաշինյանի արձագանքը՝ Հաջիևի լկտիությանը (video) Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) «Անկում է ապրել»․ Փաշինյանի խոստովանությունը՝ Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս (video) Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am