Մեր զինվորներից շատերը դաժանաբար էին սպանվել.ԻՊ-ի ձեռագիրն է. Կոմանդոս
Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը ՝Կոմանդոսը, լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ, իր կարծիքով էլ, ադրբեջանական բանակում կան ԻՊ ներկայացուցիչներ.«Թալիշում ադրբեջանական կողմն առանձնակի դաժանությամբ էր սպանել խաղաղ բնակիչներին, ինչը հիմքեր տվեց մտածելու, որ ադրբեջանական բանակում կռվում են նաև ԻՊ ներկայացուցիչներ:Ադրբեջանում 100 ԻՊ անդամ կա, որոնք կռիվ ունեն տալու շիաների դեմ, այսինքն` նրանք իրենց խնդիրն ունեն, սակայն դա չի նշանակում, որ նրանք այս օրերին չէին կռվում նաև հայերի դեմ: Մի քանի տասնյակ ԻՊ անդամներ կան նաև ադրբեջանական բանակում, ինչի մասին փաստեցին նաև նրանց գազանային գործողությունները Թալիշում և ոչ միայն այնտեղ. մեր զինվորներից շատերն էլ դաժանաբար էին սպանվել: Դա նրանց ձեռագիրն է»:
