«Ես տեղեկություն չունեմ, թե ինչի վրա է ծախսվելու «քաղաքացու օրը» նշելու համար նախատեսված 124 մլն դրամը, դա գործադիրի կողմից է հատկացված: Ինձ համար այսօր կարեւոր օր է, այսօր այն օրն է, երբ Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեցին եւ ես մի քանի իմ ընկերների հետ մնացի միանձնյա ժողովրդի հետ եւ պետք էր պահել: Այսօրվանից սկսած ամեն օր էլ տոն է մինչեւ ավելի լավ ու կարեւոր իրադարձություններ», -ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը տեղի ունեցան Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան բանակցությունները, որից մի քանի ժամ անց Փաշինյանն ու իրենց մյուս գործընկերները ձերբակալվեցին,հավելեց Սիմոնյանը:
Դիտարկմանը, որ շատերը նշում են, թե այդ գումարը կարելի էր ծախսել սոցիալական տարբեր ուղղություններով, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Դա հերթական տոնախմբությունը չէ, դա շատ կարեւոր մի իրադարձության արձանագրում է: Խոսքը քաղաքացու դերի բարձրացման մասին է եւ նա է որոշելու այսուհետ Հայաստանի ամեն ինչը: Այդ օրը չնշելը սխալ կլիներ:
Խոսքը 124 մլն դրամի փուչիկ գնելու մասին չէ, խոսքը քննարկումների, քաղաքացիական գիտակցությունն էլ ավելի բարձրացնելու եւ այդ երեւույթն էլ ավելի զարգացնելու մասին, որը Հայաստանը բերելու է ավելի մեծ հաղթանակների»:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը