Ե՛վ քաղբանտարկյալ, և՛ օլիգարխ․ ի՞նչ 100 տոկոսի մասին է խոսքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում ՀՀ քաղաքացիների հարցերին պատասխանելուց առաջ անդրադարձել է ժամանակին իր տված խոստումներին՝ նկատելով, որ դրանց առյուծի բաժինը կատարվել է, մեծ մասը՝ 100 տոկոսով։
Միանգամից նկատենք, որ մեր իրականության մեջ որևէ հարցում 100 տոկոսի մասին խոսելն արդեն իսկ պոպուլիզմ է, որովհետև որևէ խոստման կատարումը չափվում է ոչ թե բառերով, այլ փաստերով։

Անդրադառնալով ՀՀ-ում տնտեսական հարաբերություններին, մենաշնորհների վերացմանը՝ Փաշինյանը նշել է, թե ինքը մենաշնորհները վերացնելու խոստումը 100%-ով կատարել է, և այսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող ասել, որ ինքը ունի մենաշնորհ, և Հայաստանում չկան օլիգարխներ։ Հետաքրքիր է՝ իսկ նախկինում որևէ մեկը կա՞ր, որ ասում էր, թե ունի մենաշնորհ։ Իհա՛րկե չկար։ Բայց կային փաստեր, և դրանք վկայում էին, որ տնտեսության մեջ կա մենաշնորհ։ Այդպիսի փաստեր կան նաև այսօր․ շաքարավազի ներկրման ոլորտում կա՞ մենաշնորհ, թե ոչ՝ իհա՛րկե կա։ Ի վերջո, եթե խնդրին նայենք օրենքի տեսանկյունից՝ ցանկացած ապրանքային շուկայում 30 տոկոս և ավելի ծավալ զբաղեցնելու դեպքում տնտեսվարողի դիրքը համարվում է մենաշնորհային։ Այսօր Հայաստանում չկա՞ն ապրանքային շուկաներ, որտեղ որևէ տնտեսվարող գերիշխող դիրք ունի։ Իհա՛րկե կան։

Անգամ բանանը, որի միակ ներկրողն այսօր արդեն Հայաստանում չէ, և նրա փոխարեն մի քանի ընկերություն են ներկրում Հայաստան, ջախջախիչ հակամենաշնորհի 100-տոկոսանոց ցուցիչ լինել։ Եվ ամենակարևորը․ դիցուք եթե չկան մենաշնորհներ, դրա արդյունքում ի՞նչ դրական փոփոխություն է տեղի ունեցել քաղաքացու կյանքում։ Օրինակ՝ քանի՞ նոր փոքր բիզնես է գրանցվել մենաշնորհաթափ եղած ոլորտներում։ Վարչապետի խոսակցությունը լուրջ կլիներ, եթե նա, գնահատականներ տալուց բացի, նաև փաստեր և թվեր ներկայացներ։ Նույնը վերաբերում է նաև օլիգարխներին․ նրանք կան՝ անկախ նրանից՝ Փաշինյանը համամիտ է, թե ոչ։
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ ինքը խոստացել է, որ չի գալիս կադրային ջարդ անելու. «Այս խոստումը 100 տոկոսով լիարժեք կատարվել է։ Մենք կառավարման համակարգում մեկ միլիմետր անգամ չենք շեղվում դրանից։ Այսօր պետական կառավարման համակարգի 97 տոկոսը նույն մարդիկ են։ Սա շատ դեպքերում մեզ համար խնդիր է։ Մեզ դրա համար քննադատում են, բայց մենք համարում ենք, որ սա ճիշտ ճանապարհ է, որովհետեւ իսկապես մեր հեղափոխությունը սոցիալիստական մեծ հեղափոխությունը չի»։

Վարչապետը նշել է նաև, որ 100 տոկոսով կատարվել են հետևյալ խոստումները՝
արտաքին քաղաքական ռեվերսներ չեն եղել, Հայաստանը մնացել է ՀԱՊԿ անդամ։
«Քաղաքական հետապնդումներ չեն լինելու, քաղբանտարկյալներ չեն լինելու։
Մարտի 1-ի պատասխանատուները կանգնում են դատարանի առջեւ։ Նոր կառավարությունում օլիգարխներ չեն լինելու։ Ազատ թափանցիկ ընտրությունների անցկացում։ Ընտրակաշառքի իսպառ բացառում, ազատվել քաղբանտարկյալների խարանից, երաշխավորել բիզնեսի ազատագրումը կոռուպցիոն կապանքներից»։
Սրանք ևս 100 տոկոսոսվ կատարված խոստումներ չեն՝ բացառությամբ թերևս ՀՀ-ի ՀԱՊԿ անդամ լինելու և արտաքին քաղաքական շրջադարձերի չգնալու խոստումից։
Պետական կառավարման համակարգում 100 տոկոսով նույն մարդիկ են ասվածը հարաբերական է, որովհետև քաղաքական թիմը փոխվել է, և կառավարման համակարգը աշխատում է՝ ելնելով իր առջև դրված խնդիրներից։ Գործադիր իշխանության կաբինետը գրեթե ամբողջությամբ փոխվել է, իսկ կառավարման համակարգի արդյունավետությունը չափելու համար պետք է հասկանալ, թե նոր թիմը որքանով է լսում ոլորտի պրոֆեսիոնալների կարծիքը։ Ինչ վերաբերում է կադրային ջարդին, ապա կառավարության նոր կառուցվածքը, որն արդեն առաջին ընթերցմամբ հաստատվել է Ազգային ժողովում, դրա նախերգանքն է լինելու։ Լավատեսորեն հուսանք, որ այդպես չի լինի։
Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին և Մարտի 1-ի պատասխանատուներին․ ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործով դատապարտյալ էր, մամուլն ու օրվա ընդդիմությունը նրան համարում էին քաղբանտարկյալ, իսկ օրվա իշխանությունը պնդում էր, որ բանտերում միայն հանցագործներ են, երկրում քաղբանտարկյալներ չկան։ Այսօր Մարտի 1-ի գործով կալանավորված է Ռոբերտ Քոչարյանը։ Նրա կողմնակիցները, տարբեր ԶԼՄ-ներ և օրվա իշխանությանը դեմ հանդես եկող ուժերը, ինչպես նաև ռուսական որոշ ազդեցիկ շրջանակներ պնդում են, որ երկրորդ նախագահը քաղբանտարկյալ է։ Հայտնի չէ նաև, թե ովքեր են եղել Մարտի 1-ի 10 զոհերին կրակողները։
Այնպես որ՝ 100-տոկոսանոց միակ խոստումներից կարելի է ընդունել ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացումը՝ այն էլ վերապահումով, որովհետև դրա արդյունքում մենք ունենք մսուր-մանկապարտեզ հիշեցնող Ազգային ժողով։

 

Հայկ  Դավթյան

դիտվել է 3510 անգամ
Լրահոս
Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am