Զինյալները քիմիական զենք են կիրառել/տեսանյութ/
Aryen Haber-ին հաղորդում է,որ Սիրիայի Հալեպ քաղաքի Շեյխ Մակսուդի շրջանի գնդակոծման ընթացքում օգտագործվել է քիմիական զենք,չորս մարդ թունավորման նշաններով տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները վկայությամբ կիրառվել է քլոր: Հալեպում քրդական աշխարհազորի հետ ընդհարումների ժամանակ արգելված զենքի կիրառման պատասխանատվությունն ստանձնել է «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումը: Համապատասխան հրամանը, ՌԻԱ Նովոստիի տվյալներով՝ տվել է բրիգադային պարագլուխներից մեկը: Ապրիլի 6-ին հաղորդվել էր, որ Շեյխ Մակսուդ թաղամասում «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները հարվածներ են հասցրել ինքնապաշտպանության քրդական ջոկատներին: Գնդակոծումների հետեւանքով զոհվել է 18 խաղաղ բնակիչ, որոնց թվում՝ երեխաներ, ինչպես նաեւ ինքնապաշտպանության քրդական ջոկատների 11 մարտիկներ:
