Մենք խաղաղապահներին դեմ չենք եղել. Զուրաբյան
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց,որ խաղաղապահների թեման առաջին անգամ շոշափվել է բուդպեշտյան գագաթնաժողովում, որ կազմակերպվել էր ԵԱՀԿ շրջանակներում։ Այդ թեման միշտ էլ արծարծվել է։ 97-ին էլ է արծարծվել բազմազգ խաղաղապահ զորքերի տեղակայման մասին, Մինսկի խմբի բոլոր պլաններում էլ եղել են խաղաղապահները: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե մեզ մոտ ութսունականների զենք է, Զուրաբյանը մեկնաբանեց.<<Նա նկատի չուներ, որ մենք չունենք արդիական զենքեր, ուղղակի դրանք չեն կիրառվել։ Հարց է՝ ինչու չեն կիրառվել:Մենք երբեք խաղաղապահներին դեմ չենք եղել, Տեր-Պետրոսյանն այն ժամանակ միայն թուրքիայի մասնակցությանն էր կողմ, որովհետև ինքը շրջափակել էր Հայաստանը և դարձել հակամարտության կողմ>>:
