Քրեական հեղինակությունների գաղտնալսումները․ «Ընգեր, պա բռատսկի մորթում եք»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի եւ Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքի քննությունը:


Նշենք, որ ամբաստանյալների դատավճռի դեմ բողոք է ներկայացրել Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը: Դատախազը պահանջել է բեկանել դատավճիռը, ամբաստանյալներին մեղավոր ճանաչել նախաքննական մարմնի կողմից մեղսագրված արարքների համար, Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8 տարի, Պետրոս Իսրայելյանին՝ 14 տարի, իսկ Արմեն Գասպարյանին՝ 1 տարի 6 ամիս ազատազրկման:

Վերաքննիչ բողոք է բերել նաեւ ամբաստանյալ՝ Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ պահանջելով իր պաշտպանյալի մասով բեկանել ու փոփոխել դատավճիռը, Պետրոս Իսրայելյանին ճանաչել անպարտ ու արդարացնել:

Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը այսօր դատարանում հասցրեց ներկայացնել բողոքի մի մասը: Առաջին ատյանի դատարանը որպես ապացույց թույլատրելի չի ճանաչել իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները, գտել է, որ այդպիսի ապացույցի տեսակ նախատեսված չէ քրեական դատավարության օրենսգրքով:


Դատախազը անհրաժեշտ համարեց հրապարկել հեռախոսային խոսակցությունների վերահսկում գործողության արդյունքում գաղտնալսված՝ Ալիկ Բանդուրյանի ու Պետրոս Իսրայելյանի, Ալիկ Բանդուրյանի ու Արմեն Գասպարյանի եւ այլ խոսակցությունները, որոշ մեջբերումներ կատարեց:

Այդ հեռախոսային խոսակցություններից պարզ է դառնում, որ Ալիկ Բանդուրյանն ու Պետրոս Իսրայելյանը պայմանավորվածություն են ձեռք բերում Մուշեղ Մուշեղյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ:

Ալիկ Բանդուրյանը Պետրոս Իսրաելյանին հորդորում է այնպես ծեծել, որ Մուշեղյանը հիվանդանոց ընկնի: Նշենք, որ այս հեռախոսային խոսակցությունները հրապարակվել էին առաջին ատյանի դատարանում, սակայն դրանք ապակիներից այն կողմ գտնվողների համար լսելի չէին դարձել:

Ալիկ Բանդուրյանի հետ խոսակցության ընթացքում Պետրոս Իսրայելյանը հեռախոսը փոխանցում է Մուշեղի հետ նկուղային հարկում գտնվող քրեական հեղինակություն Վիրաբ Գասպարյանին, եւ Նորատուսցի Ալիկը նրան ասում է, որ տարածքից գնա, նշում է, որ այդ մասին տեղյակ է նաեւ քրեական հեղինակություն Զապը՝ Անդրանիկ Սողոյանը:

«Հմի էդ Մուշոյին լխկո՞ւմ ենք մենք ընգեր»,- Ալիկ Բանդուրյանին հարցնում է Պետրոս Իսրայելյանը եւ դրական պատասխան ստանում: «Հենց քուչի մեջն էլ մորթեք», «Գեղա՛մ, կիսատ-պռատ չծեծեն էլի դրան…», «նենց ես ծեծում, որ հիվանդանոց էթա էլի, այսինքն», «դրան պիտի բիտեքով ծեծեք որպես թշնամու», «ընգեր, պա բռատսկի մորթում եք»,- ասում է Ալիկ Բանդուրյանը, ինչին ի պատասխան Իսրայելյանն ասում է՝ «մեր սաղի համար ենք տփում»:

«Գեղամ, բայց ծեծելուց ասում ես նենց ծեծեն սաղ ջարդեն, էլի»,- զգուշացնում է Բանդուրյանը: Պետրոս Իսրայելյանն էլ հավաստիացնում է, որ հենց այդպես էլ ծեծելու են՝ նշելով, որ իրենց մոտ համ դուբինկա կա, համ լապատկի կոթ «Բիտեքով ասա ոտքերը ջարդեք, Գեղամ, լավ ջիգյարով…»,- հավելում է Ալիկ Բանդուրյանը:

Հեռախոսային խոսակցությունների ժամանակ Ալիկ Բանդուրյանը դեպքից հետո զգուշացրել է, թե «շնական տասովկա է լինելու… չասեք, որ դեմից ծեծել եք»:

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանի հիմնավորումները անավարտ մնացին՝ դատարանը այլ գործով ծանրաբեռնված էր: Դատախազն իր բողոքի հիմնավորումները կշարունակի ներկայացնել հաջորդ նիստին՝ մայիսի 7-ին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1948 անգամ
Լրահոս
Հարավից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, առատ տեղումներ կլինեն Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան Ո՞նց է Փաշինյանը «խեղճացել ու չոքել Պուտինի առաջ». Սամվել Հակոբյան (video) Մանրամասներ․ ինչու են ձերբակալվել Վանաձորի համայնքապետարանի նախկին և ներկա պատոնյաները Շտապ․ Վանաձորի համայնքապետարանից մեկ տասնյակ աշխատակիցներ են բերման ենթարկվել. «Ազատություն» Բախվել են ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը և «Volkswagen»-ը. վերջինը հայտնվել է դաշտում․ վիրավորները հայր ու որդի են Օկուպացված Ակնայում ական է պայթել․ վիրավորվել է տեղի բնակիչը Նիկոլը խաղաղություն է խոստանում, բայց բերելու է ստրկացում ու ադրբեջանացում․ Շարմազանով Չեք ամաչո՞ւմ, դուք դավաճաններ եք․․․ դավաճանել եք․․․ երիտասարդները՝ Կառավարության դիմաց (video) «Քաղաքացիների դիպուկ պատասխանը՝ Փաշինյան-Աննա նախկին զույգին» (video) Փաշինյանի զանգը Պուտինին. Ի՞նչ վախ ունի Էրդողանից. քաղտեխնոլոգ (video) 1,5 միլիոն դոլարանոց տուն ինչպե՞ս է գնել ԱԱԾ տնօրենը․ հարց` Փաշինյանին (video) Փաշինյանը սկսեց բղավել, սպառնում է լրագրողներին. «Ձեր ծնոտին հագցրե՞լ են» (video) Վեհափառ Գարեգին Բ-ն ֆինանսավորել է զինհաշմանդամի բուժումը (video) Աննա Գրիգորյանը տեղը դրեց ՔՊ-ականներին (video) Բոլորի՞ վրա կոմպրոմանտ ունեք․ նվաստացուցիչ տեսանյութ եք հրապարակել ՔՊ վարչության նիստից (video) Ինչու՞ դատավորը «գլուխը ազատեց» Արշակ Սրբազանի գործից (video) Փաշինյանը պարտվեց Արցախի բնակչությանը. ինքն իրեն կորցրել է (video) Քրիստինե Վարդանյանի ելույթից ՔՊ-ականները խառնվեցին․ 3 պատերազմ եք բերել, ու՞մ եք սպառնում պատերազմով (video) «Ի՞նչ վիճակում է Փաշինյանը․ նա սկսեց անզուսպ ծիծաղել» (video) «Նիկոլը երեկ խայտառակվեց. պատասխան եք տալու հատ-հատ». Արմենուհի Կյուրեղյան (video) Բացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիրի թաղապետ Սուտը դու՛ք եք խոսում․ Գառնիկ Դանիելյանը «մերկացրեց» ՔՊ-ին (video) Դիլիջանում ձախողել են 1 միլիարդ դրամանոց ծրագիրը. Ոսկան Սարգսյան Թուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին. Sputnik
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am