Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Երևանում

Երեկ՝ ապրիլի 18-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեծվել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ Լուկաշին թաղամասում, երկար տարիներ բնակվող բնակիչները հերթական անգամ հավաքվել ու Երևանի քաղաքապետարանից, Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուներից պահանջում էին լուծել իրենց՝ երկար տարիներ չլուծվող խնդիրը:

Ի նշան բողոքի, բնակվողներից երիտասարդ տղան, ում անունը Հայկ է, որոշել և բարձրացել էր, որպեսզի կտրի բարձրավոլտ էլեկտրալարերը: Դեպքի վայր են ժամանել Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության պատասխանատուները, ովքեր իրենց անտարբերությամբ ավելի էին գրգռում բնակիչներին, ինչի համար էլ Հայկը դիմել էր այդ քայլին: Ֆոտոլրագրողի հետ զրուցում բնակիչներն ասում էին. «Ի սկզբանե, երբ պետությունն այդ հողերը որպես փոխհատուցում է տվել նախկին կոլտնտեսության աշխատակիցներին, հայտնել են, որ էլեկտրալարերը ենթական են տեղափոխության: Սակայն հիմա 350-ից ավելի բնակիչ սեփական հողը չի կարողանում օգտագործել: Ընտանիքներ կան, որ ցանկանում են տուն կառուցել, դա էլ հնարավոր չէ, քանի որ լարերը վտանգավոր են: Մենք՝ քաղաքացիներս, ուզում ենք, որպեսզի բարձրավոլտ Էլեկտրալարերը տեղափոխվեն: Դիմումների հսկա կապոց ենք ցույց տալիս: Էլ ցանցից անգամ հորդորել են սեփական միջոցներով սյուներ գնել եվ տեղափոխության հարցը լուծել: Բոլոր հնարավոր եվ անհնար տեղերը դիմել ենք: Սակայն էլ ցանցի ներկայացուցիչը հայտնեց, որ ոչ թե քաղաքապետարան, այլ էլ ցանց պետք է դիմեիք: Սայլը տեղից չի շարժվում:».

Իրավիճակն այնքան էր լարվել, որ դեպքի վայր ժամանեցին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, ով թե՛ Հայկի, թե՛ բողոքի ակցիայի մասնակիցների հետ կարողացավ ճիշտ ու մարդկային հասանելի զրույց անցկացնել, ինչից հետո Հայկը, ընդառաջելով ու հավատալով ոստիկանությանը, իջավ բարձրավոլտ էլեյկտրասյունից, որից հետո մեկնեցին ոստիկանության Մաշտոցի բաժին, տեղում իրավիճակը քննարկելու համար: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Էս հարցը կարծես Տիտանիկի հայտնաբերման հարցը լինի: Քանի տարի է՝ ամեն անգամ թե՛ Երևանի քաղաքապետարանը, թե՛ Աջափնյակի թաղապետարանը, թե՛ Հայաստանի էլեկտրացանցեր ընկերությունը մեզ խաբում են: Մարդիկ ինչքան դաժան պետք է լինեն, որ մեր օրինական պահանջները չկատարեն: Այս պահին վստահելով ոստիկանությանը, մեր բողոքի ակցիան դադարեցնում ենք, բայց եթե այս անգամ էլ խնդիրը չլուծեցին, մեքն այլ ելք չունենք՝ դիմելու ենք ամենածայրահեղ միջոցների: Ի՞նչ են ուզում էդ կաբինետային կյանքին սովորղ որոշ վայ չինովնիկներ, ինչ է՝ ուզում են ամեն անգամ մեր օրը լուսացնենք ստրեսո՞վ: Հավատացե՛ք, էլ չենք համակերպվի»: 

դիտվել է 1952 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am