ԼՂՀ-ում խաղաղապահներ տեղակայելուն դեմ չենք. Վ. Բաղդասարյան
« Հայկական կողմը որևէ անգամ խնդրանքով հանդես չի եկել, որ ԼՂՀ-ում տեղակայվեն խաղաղապահներ, սակայն ըստ նրա՝ նաև դեմ չեն եղել դրան:Եթե պնդում են, մենք դեմ չենք, բայց որևէ անգամ մենք խնդրանքով հանդես չենք եկել»,- ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը : Թե միջազգային հանրության ներկայացուցիչներից ովքե՞ր են պնդում, ո՞ր կողմը՝ ռուսակա՞ն, թե՞ ամերիկյան, Վահրամ Բաղդասարյանը նշեց, թե ոչ մի կողմն էլ չի պնդում, նման քննարկումներ և առաջարկություններ կան: Թե ում կարող ենք վստահել Արցախի անվտանգությունը, Վահրամ Բաղդասարյանը կրկնեց.«Չեղած բանի մասին ենք խոսում: Մենք մեր հույսը պետք է դնենք մեր ժողովրդի մոբիլիզացիայի վրա, որևէ բանակցության, որևէ երկրի վրա հարկավոր չէ հույս դնել»:
