Հանգի՛ստ տեղներդ նստեք.Սամվել Բաբայան (video)
«Արցախի հարցում վաղուց պետք է լիներ ճանապարհային քարտեզ, որտեղ օրենսդրական ամբողջ քայլերով Հայաստան-Ղարաբաղ կինտեգրվեր։Երբ որ Հայաստանում ապրածը գնում ա ապրելու էդ տարածքում, իրան ազատագրված հողերի վրա վկայական չեն տալիս, հարց ա ծագում, ինչի՞ համար, խի՞ չեք տալիս, ղարաբաղցի, հայաստանցի եք ընտրու՞մ, թե՞ պատճառը ուրիշ ա»,- խոսելով Արցախը Հայաստանի մարզ ճանաչելու թեմայի մասին,լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի հերոս, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը:
«Ձևական ասել՝ մենք մի ժողովուրդ ենք, մի երկիր ենք, բայց գործնական խոչնդոտներ ստեղծել, օրենսդրական անջրպետներ ստեղծել՝ ես համարում եմ՝ ճիշտ չի։ Ինչ վերաբերում ա էս փուլում ձևական հայտարարությանը, որ պետք ա միանանք, էն մեկն էլ ասում ա՝ չէ՛, մենք առանձին պետություն ենք, էս փուլում սխալ եմ համարում միացումը։
Ոմանց բացատում ենք, եթե պրակտիկա չունեք, տեղյակ չեք՝ ինչ ա եղել էն ժամանակ, ինչի՞ համար ա դա արած, հանգի՛ստ տեղներդ նստեք, մարդիկ հասկանում են՝ ինչ են անում»,-հայտարարեց Բաբայանը։
