Խորովածը շատ լավ բան է, վա՜յ, Նիկոլ, Նիկոլ, Նիկոլ

Կառավարությունը 124 միլիոն դրամ (260 հազար դոլար) է հատկացրել Քաղաքացու օրը նշելու համար, թե ինչպես է նշվելու, ինչ է արվելու այդ գումարով, կառավարությունը չի հայտնում: Իհարկե, հեռու ենք այն մտքից, որ Հայաստանում չպիտի տոներ կազմակերպվեն, ժողովուրդն ուրախանա, հեռու ենք այն մտքից, որ առաջարկենք, թե այդ գումարով Հայաստանում տասնյակ ու բյուր խնդիրներ կարելի էր լուծել, ասենք Գյումրիում անօթեւան երեք տասնյակ ընտանիքների բնակարանով ապահովել: Բայց այսուհանդերձ չենք կարող չհարցնել՝ ինչու է հատկապես Քաղաքացու օրվա համար գումար նախատեսվում եւ այն էլ այսքան մեծ: Մի կողմից իշխանությոնը հայտարարում էր, որ ՀՀ քաղաքացիներն իրենք են ցանկանում հայկական օրացույցում ունենալ այս տոնը՝ ի պատիվ ապրիլյան թավշյա հեղափոխության, որն ամրագրեց ՀՀ քաղաքացու կամքը եւ վերջապես նրան վերադարձրեց իր իշխանությունը, հետեւաբար ՀՀ այլեւս իրավագիտակից քաղաքացիներն ունեն բոլոր արժանիքներն ունենալու իրենց տոնը, մյուս կողմից մենք այդ օրը տոն դարձնելու համար հսկայական գումար ենք դուրս գրում բյուջեից, այն բյուջեից, որը ձեւավորվում է նաեւ ոչ հեղափոխական հարկատուների հաշվին, մարդկանց, որոնք ամենեւին այդ օրը չեն նշելու, չեն տոնելու ու հարց է՝ ինչու պիտի իրենց հարկերի նկատմամբ այսպիսի խտրական մոտեցում դրսեւորի:

Պատասխանը շատ պարզ է, Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը, որպեսզի արդարացնեն իրենց այն պնդումները, որ իրենք ոչ թե ամրագրում են, պատմության շարքերում ամրագրում իրենց քայլը , այլ քաղաքացիներն իրենք ունեն նման տոնի պահանջ, հարկավոր է տոնական տրամադրություն ստեղծել, որպեսզի հպարտ քաղաքացիներին այդ օրը կարողանան փողոց հանել, ցույց տալ ամենքին, թե քաղաքացիներն ինքնաբուխ տոնում են ապրիլյան իրադարձությունների հիշողությունը:

Ամենայն հավանականությամբ, ինչպես հեղափոխության, ավելի ճիշտ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրն էր ողջ հանրապետությունում, գյուղերում ու քաղաքներում տոնախմբություն՝ խորոված փարթի, երբ ամեն քայլափոխի մանխալներ էին, ճրճտացող շամփուրներ, այնպես էլ գալիք շաբաթվա Քաղաքացու օրը կանեն նման փարթիներ: Իսկ մեր ուտող-խմող ազգին էլ ինչ է պե՞տք, բնականաբար խորոված փարթի: Դե ինչ քաղաքացու օրը ինքն իր ոտքով կգա ու կթակի մեր բոլորիս դռները:

Արդյոք կլինեն մարդիկ, որոնք նժարին կդնեն՝ ուր է հեղափոխությունից հետո իր քաղաքացիական նվաճումը, որը թույլ կտա իրեն տոնելու այդ օրը, անշուշտ, կլինեն, բայց նրանք մեծամասնություն չեն կազմի:

Անի Սահակյան 

դիտվել է 7732 անգամ
Լրահոս
«Ո՛չ ե՞րբ եք ասելու Ալիևին»․ Փաշինյանը փորձեց վիրավորել ընդդիմադիրին ու ստացավ պատասխան (video) «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք ու մի՛ լղոզեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Փաշինյանին (video) Ռուսական ռազմաբազան դուրս գալու՞ է․․․ Փաշինյանի «ֆռացնող» պատասխանը (video) Կանգնե՛ք ու ասեք՝ Գանձասարը հայկական է․․․ Փաշինյանի արձագանքը՝ Հաջիևի լկտիությանը (video) Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) «Անկում է ապրել»․ Փաշինյանի խոստովանությունը՝ Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս (video) Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am