Առաջին տիկնոջ վոյաժը. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքը 2 շաբաթ լիովին կաթվածահար է եղել

Հրապարակը գրում է.«Մոտ 20-օրյա այցով ԱՄՆ մեկնած ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, մեր տեղեկություններով, իրականացրել է նախատեսված մաքսիմում ծրագիրը՝ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, բավականին հանգանակություն է արել՝ մոտ մեկ միլիոն դոլարի հասնող։ Ամերիկահայ համայնքն էլ մեծ ցնծությամբ է ընդունել նրան. մեծ ակտիվությամբ մասնակցել են նրա հանդիպումներին, ընդ որում՝ սփյուռքի բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք սովորաբար համատեղ միջոցառումներից խուսափում են։

Համայնքը մեծ ծրագիր է կազմել, այդ թվում՝ զբոսանքների և մեծարումների, որ վարչապետի տիկինը գոհ վերադառնա ԱՄՆ-ից։ Բայց որոշ քաղաքական շրջանակներ, այնուամենայնիվ, զարմացած են վարչապետի տիկնոջ այս աննախադեպ ակտիվությունից, ինչը, որպես կանոն, առաջին տիկնանց բնորոշ չէ. նրանք առավելագույնը սահմանափակվում են իրենց ամուսիններին ուղեկցելով, այլ ոչ թե ինքնուրույն վոյաժների մեկնելով։ Սա ենթադրությունների տեղիք է տվել, որ Աննա Հակոբյանը որոշել է մտնել մեծ քաղաքականություն կամ Մեհրիբան Ալիևայի հետքերով՝ կարիերա անել։

Մեզ ասացին, որ ԱՄՆ կոնգրեսում նրա հետ հանդիպել է գրեթե նույն կազմը, ում հետ Արարատ Միրզոյանն էր ժամանակին հանդիպել, որոնք Թրամփի «ոչ սիրելի» դեմոկրատներն են, միայն մեկ հանրապետական է ներկա եղել: Ի դեպ, Կոնգրեսում հանդիպումն էլ է տարակուսանքի տեղիք տվել։ «Կարո՞ղ էիք պատկերացնել, որ, ասենք, Ռիտա Սարգսյանը կամ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը մեկնեին ԱՄՆ և հանդիպումներ ունենային Կոնգրեսում»,- հարցնում էին մեզ։ Բացի այդ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքը 2 շաբաթ լիովին կաթվածահար է եղել՝ դեսպանն այս ընթացքում գրեթե դեսպանություն չի մտել, ողջ օրն Աննա Հակոբյանին է ուղեկցել»,-գրում է թերթը:

 


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 4471 անգամ
Լրահոս
Հարավից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, առատ տեղումներ կլինեն Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան Ո՞նց է Փաշինյանը «խեղճացել ու չոքել Պուտինի առաջ». Սամվել Հակոբյան (video) Մանրամասներ․ ինչու են ձերբակալվել Վանաձորի համայնքապետարանի նախկին և ներկա պատոնյաները Շտապ․ Վանաձորի համայնքապետարանից մեկ տասնյակ աշխատակիցներ են բերման ենթարկվել. «Ազատություն» Բախվել են ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը և «Volkswagen»-ը. վերջինը հայտնվել է դաշտում․ վիրավորները հայր ու որդի են Օկուպացված Ակնայում ական է պայթել․ վիրավորվել է տեղի բնակիչը Նիկոլը խաղաղություն է խոստանում, բայց բերելու է ստրկացում ու ադրբեջանացում․ Շարմազանով Չեք ամաչո՞ւմ, դուք դավաճաններ եք․․․ դավաճանել եք․․․ երիտասարդները՝ Կառավարության դիմաց (video) «Քաղաքացիների դիպուկ պատասխանը՝ Փաշինյան-Աննա նախկին զույգին» (video) Փաշինյանի զանգը Պուտինին. Ի՞նչ վախ ունի Էրդողանից. քաղտեխնոլոգ (video) 1,5 միլիոն դոլարանոց տուն ինչպե՞ս է գնել ԱԱԾ տնօրենը․ հարց` Փաշինյանին (video) Փաշինյանը սկսեց բղավել, սպառնում է լրագրողներին. «Ձեր ծնոտին հագցրե՞լ են» (video) Վեհափառ Գարեգին Բ-ն ֆինանսավորել է զինհաշմանդամի բուժումը (video) Աննա Գրիգորյանը տեղը դրեց ՔՊ-ականներին (video) Բոլորի՞ վրա կոմպրոմանտ ունեք․ նվաստացուցիչ տեսանյութ եք հրապարակել ՔՊ վարչության նիստից (video) Ինչու՞ դատավորը «գլուխը ազատեց» Արշակ Սրբազանի գործից (video) Փաշինյանը պարտվեց Արցախի բնակչությանը. ինքն իրեն կորցրել է (video) Քրիստինե Վարդանյանի ելույթից ՔՊ-ականները խառնվեցին․ 3 պատերազմ եք բերել, ու՞մ եք սպառնում պատերազմով (video) «Ի՞նչ վիճակում է Փաշինյանը․ նա սկսեց անզուսպ ծիծաղել» (video) «Նիկոլը երեկ խայտառակվեց. պատասխան եք տալու հատ-հատ». Արմենուհի Կյուրեղյան (video) Բացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիրի թաղապետ Սուտը դու՛ք եք խոսում․ Գառնիկ Դանիելյանը «մերկացրեց» ՔՊ-ին (video) Դիլիջանում ձախողել են 1 միլիարդ դրամանոց ծրագիրը. Ոսկան Սարգսյան Թուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին. Sputnik
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am