Արծրուն Հովհաննիսյանը զոհված զինվորների անուններ է հրապարակել
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների լուսանկարները, ինչպես նաև նշել, թե որտեղ և երբ տեղի կունենան նրանց հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները։ շարքային Զաքարյան Վահե Սամվելի Ծնված 1995թ., 2014/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 08.04.2016թ. ժամը 17: 00։ Հուղարկավորությունը` 09.04.2016թ. ժամը 13:00։ Հասցեն` ք. Հրազդան, Ջրառատ թաղամասի եկեղեցի։ սերժանտ Գասպարյան Նորիկ Ժորայի Ծնված 1996թ., 2014/1 զորակոչ, Կապանի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 08.04.2016թ. ժամը 18: 00 Սբ.Մ.Մաշտոց եկեղեցի։ Հուղարկավորությունը`09.04.2016թ. ժամը 12:00 Կապան քաղաքի ԵԿՄ շտաբ։ կրտսեր սերժանտ Գալստյան Սաշա Վաչագանի Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Արմավիրի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 08.04.2016թ. ժամը 18: 00։ Հուղարկավորությունը`09.04.2016թ. ժամը 14:00։ Հասցե`Արմավիրի մարզ, ք.Մեծամոր ակումբի շենք։ կրտսեր սերժանտ Ղահրամանյան Հենրիկ Ռուդոլֆի Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Մասիսի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 08.04.2016թ. ժամը 17: 00։ Հուղարկավորությունը`09.04.2016թ. ժամը 13:00։ Հասցե`ք.Մասիս, Սբ.Գևորգ եկեղեցի։ ավագ լեյտենանտ Եղոյան Բենիամին Ներսեսի Ծնված 1992թ., ԶՈՒ-ում է 2009թ.-ից, Արաբկիրի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 08.04.2016թ. ժամը 17: 30։ Հուղարկավորությունը`09.04.2016թ. ժամը 14:00։ Հասցե`ք.Երևան. Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցի։ Հուղարկավորությունը Եռաբլուրում։ շարքային Ալիխանյան Վլադիմիր Վարուժանի Ծնված 1996թ., 2014/1 զորակոչ, Դիլիջանի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 08.04.2016թ. ժամը 18: 00։ Հուղարկավորությունը`09.04.2016թ. ժամը 13:00։ Հասցե` ք.Դիլիջան Օրջոնոկիձե 4 նրբ, տուն 18։ պահեստազորի ավագ լեյտենանտ Գասպարյան Արմեն Կառլենի Ծնված 1974թ., Կապանի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 08.04.2016թ. ժամը 18: 00։ Կապան քաղաքի Սբ.Մ.Մաշտոց եկեղեցի։ Հուղարկավորությունը`09.04.2016թ. ժամը 12:00։ Կապան քաղաքի ԵԿՄ շտաբ։ ազատամարտիկ Հոսեփյան Նիկոլայ Սարգսի Ծնված 1953թ., Էջմիածնի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 08.04.2016թ. ժամը 18: 00։ Հուղարկավորությունը`09.04.2016թ. ժամը 14:00։ Հասցե` ք.Էջմիածին, քաղաքի մուտքի մոտ գտնվող սգո սրահ։
