Թուրքիան Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք ընկալում է որպես անձնական
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք ընկալում է որպես անձնական սպառնալիք։ Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին գրել է թուրքական Turkiye թերթը։ Դավութօղլուի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակից երկրներում «գոյություն ունի» հայկական լոբբի. «Դժբախտաբար, չնայած նրան, որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, մյուս համանախագահող երկրները, ինչպիսին է Ռուսաստանը, հանդես են գալիս Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Անկարայի մասնակցության դեմ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ մտնող երկրները պետք է ավելի ակտիվորեն մասնակցեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»։
