Գագիկ Ծառուկյանը կառավարությունում է
Քիչ առաջ կառավարության նիստից հետո կառավարություն եկավ Գագիկ Ծառուկյանն՝ անվտանգության ուղեցկությամբ: Լրագրողների հարցին՝ ինչ պատճառով է վերջինս կառավարությունում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը չպատասխանեց: Դեռևս անհայտ է՝ Նիկոլ Փաշինյանն է Գագիկ Ծառուկյանին կանչել կառավարություն, թե՞ Ծառուկյանն իր նախաձեռնությամբ է եկել:
