Ամենաքաղաքական նշանակումները՝ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Սերժ Սարգսյան ու Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում կառավարության կառուցվածքի փոփոխությունների քննարկումների ժամանակ ամենաթեժ հարցերից մեկը Ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը խորհրդարանական վերահսկողության դաշտ բերելն է: Այս հարցը հետևողականորեն բարձրացնում է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Հիմնական հիմնավորումն այն է, որ խորհրդարանը չի կարողանում իրականացնել իր վերահսկողությունն այդ կառույցների նկատմամբ: Ոստիկանության պետն ու ԱԱԾ պետը չլինելով կառավարության անդամ, պարտավորված չեն ներկայանալ ԱԺ, պատասխանել պատգամավորների հարցերին, հետևաբար նրանք քաղաքական պատասխանատվությունից դուրս են մնում: Քանի որ այդ կառույցները գործում են վարչապետի ուղղակի ենթակայությամբ և վերահսկողությամբ, ապա քաղաքական պատասխանատվությունն ընկնում է վարչապետի վրա, որն անշուշտ բացասական է հենց միայն այն պատճառով, որ խորհրդարանական կառավարման համակարգում վարչապետը ԱԺ մեծամասնության լիդերն է:

Ուժայինների բացթողումների պատասխանատվությունը լիդերից պահանջելու մեխանիզմն առանձնապես հստակ չէ: Քաղաքական մեծամասնությունն ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ են, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը դառնան նախարարություն և հաշվետու լինեն նաև խորհրդարանին: Այս դեպքում էլ հիմնական պնդումն այն է, որ սրանք ապաքաղաքական և մասնագիտական կառույցներ են, որոնք չի կարելի քաղաքականացնել: Նույն Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից առաջ, ինչպես նաև հեղափոխության օրերին՝ Ազգային ժողովի ամբիոնից ունեցած ելույթում, հայտարարում էր, որ այս երկու կառույցներն անպայման պետք է մտցվեն խորհրդարանական վերահսկողության տիրույթ: Այդ ինչպե՞ս է, որ քաղաքականացվածության վտանգն այն ժամանակ նրան չէր անհանգստացնում, իսկ հիմա հանկարծ սկսել է մտահոգել:
Նախկին փորձը, երբ ուժայինները ուղղակի ենթակա էին նախագահին, ցույց է տվել, որ երբ ուժայիններին վերահսկում է նախագահը, ապա դրանով ոչ թե նվազում կամ ավելանում է համակարգերի քաղաքականացվածության հնարավորությունը, այլ ուժեղանում է նրանց նկատմամբ հսկողություն ունեցող ինստիտուտի դերակատարումը իշխանական բուրգի ներսում: Իրականում, եթե ձևակերպելու լինենք մոդայիկ տերմինաբանությամբ, ապա համակարգերի քաղաքականացման սպառնալիքի չեզոքացումը «ֆեյք» հիմնավորում է այն պարզ պատճառով, որ այդ համակարգերի ղեկավարները միշտ և բոլոր ժամանակներում եղել են քաղաքականացված: Եթե, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը, ոստիկանապետի և ԱԱԾ պետի պաշտոնները ապաքաղաքական են, ինչո՞ւ հեղափոխությունից հետո նախկին ոստիկանապետն ու ԱԱԾ պետը պաշտոնանկ արվեցին: Ի՞նչն էր խանգարում` թող շարունակեին կատարել իրենց մասնագիտական գործունեությունը:

Այդ ո՞վ չգիտի, որ ամեն ղեկավար նշանակում է իր վստահելի ոստիկանապետին ու ԱԱԾ պետին: Այդպես արել են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, բնականաբար պիտի աներ նաև Փաշինյանը: ԱԱԾ պետի և ոստիկանապետի նշաակումները յուրաքանչյուր իշխանության համար ամենաքաղաքական նշանակումներ են, հետևաբար եթե նրանք որպես նախարար հաշվետու լինեն խորհրդարանին, ոստիկանության և ԱԱԾ-ի գործունեությունը դրանից չի տուժի: Համակարգային աշխատանքը կատարվում է պրոֆեսիոնալ աշխատողների կողմից, իսկ ղեկավարը՝ անկախ նրանից կլինի պետ, թե նախարար, քաղաքական ֆիգուր է` ուզենք, թե չուզենք:

Խնդիրը շատ պարզ է` Նիկոլ Փաշինյանը չի ուզում հրաժարվել սուպերվարչապետությունից, մնացածն արդեն տեխնիկական պատճառաբանություններ են ընդամենը:

Հայկ Դավթյան

դիտվել է 3421 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am