Գազի գնի հարցում պետությունը պարտքեր չի կուտակելու. Գարեգին Բաղրամյան

Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը հերքում է տեղեկությունները, թե գազի գնի հարցում պետությունը պարտքեր է կուտակում։


«Մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծված նշել, որ որևիցե պարտք պետության կողմից չի կարող կուտակվել», - Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց Գարեգին Բարամյանը, որը եկել էր խորհրդարան նախագիծ ներկայացնելու համար։


Նկատենք, որ հունվարի 1-ից ռուսական կողմը բարձրացրել էր (150 ԱՄՆ դոլարից դարձավ 165 ԱՄՆ դոլար՝ սահմանին) Հայաստան մատակարարվող գազի գինը, և Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ սպառողները դրա դիմաց կվճարեն նախկին գնով, իսկ տարբերությունը փոխհատուցվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից։

Պաշտոնյան տեղեկացրեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մշակել է որոշակի առաջարկություններ, թե ինչի հաշվին է իրականացվելու գնի սուբսիդավորումը և այդ առաջարկությունները պետք է քննարկի ռուսական «Գազպրոմ» ընկերությայն հետ։

Մեր դիտարկմանը, թե ըստ մամուլի, «Գազպրոմ Արմենիան» գնի սուբսիդավորումը կատարում է տեսուչներին աշխատանքից ազատելու հաշվին, Գարեգին Բաղրամյանը արձագանքեց. «Ընդհանուր ընկերությունում սկսվել են օպտիմալացման գործընթացներ և դրա շրջանակներում կարող է նաև որոշակի տեսուչների քանակ կրճատվի»։

Նա նկատեց, որ հնարավոր է օպտիմալացումը վերաբերի նաև վերին օղակի պաշտոնյաներին. «Դա ընդհանուր օպտիմալացում է, և ընկերությունն ինքն է որոշում՝ ինչ ուղղությամբ դա իրականացնել։ Իսկ ինչ վերաբերում է հարցերին, թե եթե կարելի էր կրճատել, ապա ինչո՞ւ չէին կրճատում մինչ այժմ, ապա ասեմ, որ օրենսդրական որոշակի խնդիրներ կային մինչ այժմ՝ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը Ռուսաստանի ու Հայաստանի միջև կնքված գործում էին միջպետական համաձայնագրեր, որոնք ունեին սահմանափակումներ և դրանից ելնելով էլ Հանրայն ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, եթե ունենար մեծ ցանկություն, չէր կարող որևիցե փոփոխություն իրականացնել։ Համաձայնագրերը սահմանաակումներ ունեին, վավերացվել էին Ազգային ժողովի կողմից և ունեին օրենքի ուժ»։

Բաղրամյանը նաև տեղեկացրեց, որ հայ-ռուսական միջկառավարական նիստում վերջերս ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ մինչև հուլիսի 1-ը կներկայացվի համաձայնագրի նախագիծ, որում կներկայացվեն սահմանին գազի գնի ձևավորման մեխանիզմները։


«Դրանք, կարծում եմ, որոշակի հստակություն կմտցնեն հարցի համար և որոշակի կայունություն կլինի գազի գինը սահմանելու առումով։ Այդ համաձայնագիրը կլինի հնգամյա։ Այսինքն՝ դա կենթադրի կանխատեսելիություն. մենք կիմանանք՝ ինչքան է լինելու գազի առավելագույն գինը սահմանին։ Դա կլինի այնքանով օգտակար ու նպաստավոր, որ մենք որոշակի ժամանակահատվածի համար կունենանք որոշակի կանխատեսելիություն», - ասաց Բաղրամյանը։

դիտվել է 268 անգամ
Լրահոս
ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Ռուսաստանցի գիտնականներն աշխարհագրական հայտնագործություն են կատարել Անտարկտիդայում Շատերից ավելի եմ ցանկանում, որ «Հայաստան» դաշինքը հաղթահարի, մեր բոլորիս օգուտն է․ Սերժ Սարգսյան «Վերակենդանացման բաժանմունքում գտնվող դպրոցական Դավիթ Մինասյանը պետք է անհապաղ ազատվի կալանքից». Արման Թաթոյան «Դավիթի հետազոտությունները շարունակվում են, նա իրեն թույլ է զգում, միացված է թթվածնի ապարատը». Լուսինե Մարտիրոսյան. 168.am Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6, այնուհետ կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումները չեն դադարի ՀՀԿ նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը Տարածաշրջանի անվտանգությունը պետք է կառուցվի առանց Իսրայելի և ԱՄՆ-ի. Իրանի խորհրդարանի խոսնակ Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա Հրդեհ Սվաճյան փողոցում գտնվող սուպերմարկետի պահեստային տարածքում Ուղեղիս մոտ մեծ մետաստազ կա,3 հատ էլ ողնաշարիս վրա. Խաչատուրը պայքարում է ագրեսիվ քաղցկեղի դեմ Երևանում ջրահեղձ եղած երիտասարդներն Իրանի քաղաքացիներ են ԵՊԲՀ-ից հանել են Շուշիի հերոսամարտի և Ցեղասպանության հուշահամալիրի մանրակերտները․ Լիա Սարգսյան Առաջիկա ընտրությունը լինելու է ընտրություն արժեքների և ուրացման քաղաքականության միջև․ Գառնիկ Դանիելյան Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու։ ՔՊ–ի արտահերթ 8–րդ համագումարի ժամանակ քվեարկվեց և ընդունվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը։ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Իրանը հայտարարել է Իսրայելի տարածքում ռազմական նոր թիրախներ խոցելու մասին ԱՄՆ-ի և Իսրայելի հերթական հարվածից զոհվել է «Բուշեր» ԱԷԿ-ի պահակը Սերժ Սարգսյանը կոչ է անում ընդդիմությանը՝ գրավոր պարտավորություն ստանձնել ՔՊ-ի հետ չհամագործակցելու մասին Սերժ Սարգսյանը դիմել է Բաքվում պահվող հայ գերիներին Արտակարգ դեպք՝ Մարտունիում Մենք մշտապես բանակցել ենք Արցախի ինքնիշխան պետականության ամրապնդման համար․ Սերժ Սարգսյան ԱՄՆ-ը հատուկջոկատայինների է ուղարկել Իրան՝ խոցված ինքնաթիռի օդաչուին փրկելու համար Ազգադավ իշխանազավթնե՛ր, մենք աստվածասեր ենք, դուք ի՞նչասեր եք, մենք հայ ենք, իսկ ո՞վ եք դուք (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am