Ինչ է քննարկել Մինսկի խումբն Արցախում
ԵԱՀԿ Մինսկի խմբի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումն ավարտվել է, որի ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Մինսկի խմբի Ռուսաստանի ներկայացուցիչ Իգոր Պոպովին: «Դուք գիտեք, որ մեր այցը սկսվել է Վիեննայից, այնուհետև մենք եղել ենք Բաքվում: Քննարկվել են իրադրության շտապ կայունացմանն ուղղված հարցեր, ինչպես նաև քննարկվել են հումանիտար հարցեր: Նույն թեմայով էլ այսօր կայացել է Ղարաբաղի զինվորականների և ներկայցուցիչների հետ հանդիպումը»,- ասել է Պոպովը: «Վաղը մենք կհանդիպենք Կարմիր խաչի հետ և նույն օրն էլ կմեկնենք Երևան: Այնտեղ հանդիպում կլինի նախագահի, ԱԳ նախարարի և ՊՆ նախարարի հետ»,- ավելացրել է նա: Նրա խոսքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն ապրիլի 9-ին Երևանում կանցկացնի մամլո ասուլիս:
