Նիկոլ Փաշինյանը՝ անցյալի թակարդում

168 ժամը գրում է.Երեկվանից Ազգային ժողովում քննարկվում է «Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագիծը, այլ կերպ ասած՝ կառավարության նոր կառուցվածքը։ Քննարկումներն ընթանում էին բավական բուռն, տեղ-տեղ ագրեսիվ մթնոլորտում։ Բայց դրանք ոչ այնքան կառավարության կառուցվածքին էին վերաբերում, որքան մի կողմից՝ իշխանության, մյուս կողմից՝ ընդդիմության անցյալի հայտարարություններին։


Ընդդիմությունն իշխանությանն էր մեղադրում՝ նախկինում արված հայտարարություններին հակասող օրինագիծ ներկայացնելու, իշխանությունն ընդդիմությանն էր մեղադրում՝ նախկինում թույլ տրված սխալների համար։ Բայց ընդդիմության ու իշխանության միջև այս բանավեճում իշխանությունն ակնհայտորեն պարտվում է, քանի որ, ունենալով լծակներ, ոչ միայն չի իրագործում, ասենք, մեկ տարի առաջ հնչեցված իր իսկ հայտարարությունները, այլև անում է ճիշտ հակառակը։

Խոսքը, մասնավորապես, սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու մասին է։ Դեռևս ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատում էր այն ժամանակվա իշխանությանը՝ հատուկ Սերժ Սարգսյանի համար սուպերվարչապետական համակարգ ստեղծելու հարցում։ Այսօր՝ դրանից մոտ մեկ տարի անց, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ներկայացնում է կառավարության կառուցվածքի մասին օրինագիծ, որը որևէ կերպ չի սահմանափակում վարչապետի լիազորություններն ու նույն սուպերվարչապետական համակարգը։ Այսինքն՝ ընդդիմության մեղադրանքն այս հարցում միանգամայն տեղին է։


Իշխանությունն այս մեղադրանքներին, ըստ էության, որևէ հակափաստարկ չի ներկայացնում, իսկ այն, ինչ ներկայացվում է՝ որպես հակափաստարկ, չափազանց վիճելի է։ Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալով՝ զգալով իշխանության «համը», չի ցանկանում որևէ հարցում նվազեցնել իր լիազորությունները և հարմարավետորեն տեղավորվել է այն համակարգում, որը ստեղծելու համար մեղադրում էր Սերժ Սարգսյանին և որի դեմ պայքարի արդյունքում, ի դեպ, եկավ իշխանության։

Բնականաբար, ընդդիմության կարգավիճակում հանդես գալը շատ ավելի հեշտ է, պատասխանատվության չափաբաժինն էլ շատ ավելի պակաս է, քան իշխանության պարագայում։

Հիմա Նիկոլ Փաշինյանը՝ որպես պետության ղեկավար, մասամբ՝ օբյեկտիվ, մասամբ՝ սուբյեկտիվ պատճառներով ստիպված է հրաժարվել նախկինում արված իր շատ հայտարարություններից ու խոստումներից։

Շատ ավելի ազնիվ կլիներ ուղղակի խոստովանել դա և ամեն անգամ ստիպված չլինել անհիմն փաստարկներ ներկայացնել անցյալի դիրքորոշումներից հրաժարվելու համար։

դիտվել է 252 անգամ
Լրահոս
Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան Ո՞նց է Փաշինյանը «խեղճացել ու չոքել Պուտինի առաջ». Սամվել Հակոբյան (video) Մանրամասներ․ ինչու են ձերբակալվել Վանաձորի համայնքապետարանի նախկին և ներկա պատոնյաները Շտապ․ Վանաձորի համայնքապետարանից մեկ տասնյակ աշխատակիցներ են բերման ենթարկվել. «Ազատություն» Բախվել են ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը և «Volkswagen»-ը. վերջինը հայտնվել է դաշտում․ վիրավորները հայր ու որդի են Օկուպացված Ակնայում ական է պայթել․ վիրավորվել է տեղի բնակիչը Նիկոլը խաղաղություն է խոստանում, բայց բերելու է ստրկացում ու ադրբեջանացում․ Շարմազանով Չեք ամաչո՞ւմ, դուք դավաճաններ եք․․․ դավաճանել եք․․․ երիտասարդները՝ Կառավարության դիմաց (video) «Քաղաքացիների դիպուկ պատասխանը՝ Փաշինյան-Աննա նախկին զույգին» (video) Փաշինյանի զանգը Պուտինին. Ի՞նչ վախ ունի Էրդողանից. քաղտեխնոլոգ (video) 1,5 միլիոն դոլարանոց տուն ինչպե՞ս է գնել ԱԱԾ տնօրենը․ հարց` Փաշինյանին (video) Փաշինյանը սկսեց բղավել, սպառնում է լրագրողներին. «Ձեր ծնոտին հագցրե՞լ են» (video) Վեհափառ Գարեգին Բ-ն ֆինանսավորել է զինհաշմանդամի բուժումը (video) Աննա Գրիգորյանը տեղը դրեց ՔՊ-ականներին (video) Բոլորի՞ վրա կոմպրոմանտ ունեք․ նվաստացուցիչ տեսանյութ եք հրապարակել ՔՊ վարչության նիստից (video) Ինչու՞ դատավորը «գլուխը ազատեց» Արշակ Սրբազանի գործից (video) Փաշինյանը պարտվեց Արցախի բնակչությանը. ինքն իրեն կորցրել է (video) Քրիստինե Վարդանյանի ելույթից ՔՊ-ականները խառնվեցին․ 3 պատերազմ եք բերել, ու՞մ եք սպառնում պատերազմով (video) «Ի՞նչ վիճակում է Փաշինյանը․ նա սկսեց անզուսպ ծիծաղել» (video) «Նիկոլը երեկ խայտառակվեց. պատասխան եք տալու հատ-հատ». Արմենուհի Կյուրեղյան (video) Բացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիրի թաղապետ Սուտը դու՛ք եք խոսում․ Գառնիկ Դանիելյանը «մերկացրեց» ՔՊ-ին (video) Դիլիջանում ձախողել են 1 միլիարդ դրամանոց ծրագիրը. Ոսկան Սարգսյան Թուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին. Sputnik Նիկոլ Փաշինյանի վրա գործ կհարուցե՞ք․․․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am