Փաշինյանի բլեֆն ու Սերժ Սարգսյանի ստեղծած աշխատատեղերը

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, թե անցյալ տարվա ապրիլի 16-ին՝ հեղափոխության օրերին փշալարերի առաջ տված խոստումը՝ ոստիկանների աշխատավարձի բարձրացման մասին կատարված է՝ համակարգային իրարանցում է առաջացրել․ <<Ընդգծեմ, որ խոստումը կատարված է եւ ոստիկանության աշխատողների աշխատավարձը բարձրացվել է միջինը 20 տոկոսով:
Բացի այս՝ պարգեւատրումների նոր համակարգով հիմա ոստիկանության աշխատակիցներ կան, ովքեր իրենց աշխատավարձը կրկնակի, երբեմն եռակի գերազանցող աշխատավարձ են ստանում: Սա այն դեպքում, երբ կոնկրետ հանցագործություններ են բացահայտվում՝ իրենց անձնական ջանքերի շնորհիվ>>,- գրել է վարչապետը։ Բանն այն է, որ որևէ պաշտոնական փաստաթղթում ոստիկանության աշխատավարձի բարձրացման փաստն ամրագրված չէ։ Սովորաբար աշխատավարձի բարձրացման հարցը լուծում է ստանում բյուջեի հաստատման ժամանակ, կամ էլ, եթե բարձրացումը տեղի է ունենալու տարվա կեսից, ապա այդ մասին համապատասխան որոշում է կայացվում։ Աշխատավարձի բարձրացում ոստիկանության համակարգում, այդ հասկացության դասական իմաստով, տեղի չի ունեցել։ Փաշինյանի ասած բարձրացումը վերաբերվում է պարգևավճարներին, որոնք վարչապետը դիտարկում է որպես աշխատավարձի մաս։ Բայց խնդիրն այն է, որ նույն ոստիկանության համակարգում ոչ բոլորին և ոչ նույն չափով են վճարում պարգևավճարներ։ Եվ հենց սրանում էլ կայանում է պարգևավճարի և աշխատավարձի գլխավոր տարբերությունը․ պարգևավճարը կարող են վճարել կամ չվճարել, ավելացնել կամ նվազեցնել։ Հետևաբար, երբ Փաշինյանն ասում է, թե ոստիկաններին տված խոստումը կատարել է, դա սովորական բլեֆ է։
Նույն գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցնում է, որ մինչեւ 30 տոկոսով բարձրացել է պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձերը, շուրջ 208 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է նախորդ տարվա հուլիսի 1-ից՝ կուտակային կենսաթոշակների համակարգում արված փոփոխությունների արդյունքում, այս տարի հուլիսի 1-ից բարձրանում է զինվորականների աշխատավարձը, այս տարի սեպտեմբերի 1-ից բարձրանում է ուսուցիչների աշխատավարձը, 82 հազար նպաստառու եւ թոշակառուի թոշակները եւ նպաստներն են բարձրացել: Ամենապշեցուցիչը Փաշինյանի պնդումն է, թե գրանցված աշխատատեղերի թիվն ավելացել է շուրջ 50 հազարով, որը աշխատաշուկայի մոտ 9 տոկոսն է:<<Առաջիկայում (նաեւ հետագայում) կանդրադառնամ իմ տված բոլոր խոստումներին եւ դրանց կատարման ընթացքին>>,- եզրափակել է վարչապետը։
Գրանցված աշխատատեղերի թիվը ավելացել է շուրջ 50 հազարով․ սա ամենևին էլ չի նշանակում, թե այդքան նոր աշխատատեղ է ստեղծվել։ Խոսքն ամենայն հավանականությամբ ստվերային՝ չգրանցված աշխատատեղերի գրանցման մասին է, որոնք ստեղծվել էին և կային դեռ Սերժ Սարգսյանի օրոք։ Հայտնաբերված աշխատողները տնտեսական հեղափոխության ցուցիչներ չեն։ Անշուշտ, նրանց հայտնաբերումը՝ եկամտահարկի ավելացման տեսքով, նպաստել է բյուջեի եկամուտների աճին, բայց ոչ տնտեսության զարգացմանը։
Թերևս Փաշինյանը պարտավոր էր առաջին հերթին ասել, թե Սերժ Սարգսյանին մերժելուց հետո, քանի՞ նոր աշխատատեղ է ստեղծվել նոր Հայաստանում, որքա՞ն ներդրում է արվել երկրում։ Նման ցուցանիշների փոխարեն Փաշինյանը, որպես ձեռքբերում է ներկայացնում նախորդ իշխանությունների օրոք ստեղծված աշխատատեղերը՝ որպես հեղափոխության առաջին տարեդարձի տոնական նվեր։

Հայկ Դավթյան

դիտվել է 6823 անգամ
Լրահոս
Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am