Իշխանության անմեղսունակ խոստովանությունը

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրենսդրական փաթեթը, որը վեր հանեց այս իշխանության խեղճությունն ու ամբողջ զավեշտը, որ նրանք երկիրը կառավարում են ինտուիցիայով. «Առաջնորդվել ենք համոզմունքով, զգացողությամբ ինտուիցիայով, փորձով…»,- ի պատասխան Արման Բաբաջանյանի հարցի այսօր այսպիսի ցնցող պատասխան տվեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը այն հարցին, թե ի՞նչ հաշվարկների, ինչպիսի՞ աուդիտի, գնահատման ի՞նչ չափանիշների հիման վրա է կառավարությունը որոշել այն կառուցվածքը, որը օրինագծի տեսքով ներկայացվել է խորհրդարան։ Արտակ Զեյնալյանն, այսպիսով, խոստովանեց, որ կառավարության նոր կառուցվածքի մշակման հիմքում չեն դրվել հիմնավորված ուսումնասիրություններ, հետազոտություններ, հաշվարկներ ,կառավարությունն առաջնորդվել է զգացողությամբ ու համոզմունքներով, ինտուիցիայով։ Բնական է, որ այս հայտարարությունից հետո իշխանության կրողները չէին ներկայացնելու եւ ոչ մի փաստ, ոչ մի հիմնավորում, թե ինչու են գնում այդ փոփոխությանը:ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տարակուսած է՝ այս պարագայում չարժեր հույս դնել անգամ Վանգայի ինտուիցիայի վրա.« Չեմ ուզում կասկածի տակ դնել կառավարության եւ նրա առանձին անդամների ինտուիցիան, բայց այս դեպքում, երբ գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ, որոնց մի մասն արդեն գործազուրկ է, ես անգամ Վանգայի ինտուիցիայի վրա հույս չէի դնի: Չասվեց նաեւ, թե օպտիմալացման արդյունքում որքան գումար է խնայվելու»,-նկատեց Նաիրա Զոհրաբյանը:
«Դուք օրական հավանաբար մի անգամ գոնե կարդում եք Սահմանադրությունը, և 147 հոդվածը, որ հաճախ վկայակոչում եք, այնտեղ գրված է, որ նախարարությունների ցանկն ու կառավարության գործունեության կարգը սահմանվում է օրենքով: Դուք եկել ստեղ կանգնում եք, ասում եք՝ կառավարությունն է որոշողը: Խնդրում եմ Սահմաանդրությունը նորից կարդաք: Սրանով նորից հերթական անգամ առիթը բաց չեք թողնում գնդակահարելու խորհրդարանական վերահսկողության ինստիտուտը: Հիմա հարց ա առաջանում՝ կառավարությո՞ւնն է մեզ վերահսկում, թե՞ մենք կառավարությանը»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը դիտարկմանը, որ կառավարությունն որոշում իր կառուցվածքը: Էդմոն Մարուքյանին հետաքրքրում էր՝ «ինչու՞ է իշխանությունը հագել Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը»։
«Հայտնի է, որ այս պետական կառավարման կառուցվածքը անվանվել է «Սերժ Սարգսյանի կոստյում»: Հիմա դուք բերել եք նախագիծ, առաջարկում եք անել հետևյալ բանը՝ ասում եք՝ այս կոստյումի այս կոճակները հանում ենք, մեկ էլ այս կողմից երկու կոճակ եք հանել ու ասում եք՝ այս կոստյումը արդեն մենք հագնում ենք, սա լավ կոստյում է: Ուրեմն այն կոստյումը, որը կարվել էր, չի փոխվել, և սուպերվարչապետական համակարգը մնացել է ուժի մեջ»,- ասաց Մարուքյանը:
Նրան նաև հետաքրքրում էր՝ ինչո՞ւ այս նախագծով վարչապետի խոստումը չի կատարվել:
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ինքը կարծում է, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դառնալու են նախարարություններ, հետևաբար, մտնելու են կառավարության կառուցվածք։
Մարուքյանը ներկայացրեց կառավարության կառուցվածքի իրենց տարբերակը,որը պարզվեց ընդունելի չէ իշխանականների համար: Ուշագրավ է, որ ընդդիմադիրների բովանդակային քննադատություններին իշխանականները պատասխանում էին անցյալը հիշեցնելով, նրանց հասցեին կսմիթներ անելով: Լենա Նազարյանի կարծիքով, Գևորգ Պետրոսյանի ելույթները մարդու իրավունքների տեսանկյունից «խայտառակություն են»։«Պարոն Պետրոսյան, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք այստեղ դասախոս չեք։ Նա պետք է դադարի պատգամավորներին ասել, թե ինչ գրքեր ու օրենքներ կարդան, որովհետև պարոն Պետրոսյանի կարդացած գրքերը իրեն բոլորովին չեն երաշխավորել արտահայտել այնպիսի մտքեր, որ մարդու իրավունքների տեսանկյունից ուղղակի խայտառակություն են։ Պարոն Պետրոսյանի կարդացած գրքերը չեն երաշխավորել, որ ձեր խմբակցությունում լինի մարդ, որի հանդեպ քրեական գործ է հարուցվել, պարոն Պետրոսյանի կարդացած գրքերը չեն երաշխավորել, որ ձեր խմբակցությունում լինի մարդ, որը Հայաստանի երկրորդ քաղաքը մինչև հիմա այնպիսի իրավիճակի է հասցրել, որ փոսից չեն կարողանում հանել։ Հորդորում եմ պարոն Պետրոսյանին այլևս չխոսել մեր կարդացած գրքերից և հորդորում եմ՝ որևէ մեկի քաղաքական փորձառությունը չդարձնել դրոշակ, որովհետև հիմա քաղաքականությունը ոչ թե ավելի հարմար տեղավորվելու մասին է, այլ ավելի ազնիվ, ավելի պատասխանատու և ավելի խիզախ լինելու մասին է», - հայտարարեց ԱԺ փոխնախագահն:Իմ Քայլից Համազասպ Դանիելյանն էլ քննադատության տակ վերցրեց Էդմոն Մարուքյանին, սակայն այս պատգամավորներն այդպես էլ չբացատրեցին, լույս չսփռեցին այն հարցերին, որոնք հետարքրում են ոչ միայն ընդդիմությանը, այլեւ բոլորին:

Անի Սահակյան

դիտվել է 2384 անգամ
Լրահոս
«Ո՛չ ե՞րբ եք ասելու Ալիևին»․ Փաշինյանը փորձեց վիրավորել ընդդիմադիրին ու ստացավ պատասխան (video) «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք ու մի՛ լղոզեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Փաշինյանին (video) Ռուսական ռազմաբազան դուրս գալու՞ է․․․ Փաշինյանի «ֆռացնող» պատասխանը (video) Կանգնե՛ք ու ասեք՝ Գանձասարը հայկական է․․․ Փաշինյանի արձագանքը՝ Հաջիևի լկտիությանը (video) Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) «Անկում է ապրել»․ Փաշինյանի խոստովանությունը՝ Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս (video) Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am