Ձեռնոց՝ Շմայսին և Թոխմախի Մհերին

Նոր խորհրդարանը ձեռնոց է նետել նախորդին , այստեղ էլ նոր շմայսներ, թոխմախներ ու լֆիկներ են մեր աչքի առջեւ աճում: Նրանք, անկասկած, իշխող հեղափոխականների շարքերում են, այս մարդկանց անդորրը փոթորկվել էր ընդդիմադիր խմբակցությունների երկու նախագծերից: «Իմ քայլը» խմբակցությունը պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովում մերժել էր ընդդիմադիր երկու խմբակցությունների նախագծերը, որոնք վերաբերվում էին զինծառայողներին։ «Լուսավոր Հայաստանն» առաջարկում էր փոխհատուցել ծառայության ընթացքում առողջությունը վնասած զինծառայողներին։ «Իմ քայլը» դրան պատասխանում է իր քայլով։ «Համապատասխան հանձնաժողովի նիստում բացասական եզրակացություն եղավ, բայց անմիջապես կառավարությունը հանդես եկավ նմանաբովանդակ նախաձեռնությամբ, կառավարության որոշման մակարդակով ներկայացրեց և դրեց շրջանառության մեջ»,- դժգոհեց ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը՝ ողջ թիմին դնելով իշխող մեծամասնության հարվածի տակ: ԲՀԿ-ն իր հերթին առաջարկում էր առաջնագծից հետ քաշել 18-ից 20 տարեկան զինակոչիկներին և այնտեղ տեղաբաշխել պայմանագրային զինծառայողների։ Սրան նույնպես դեմ է «Իմ քայլը»։ Համարում է պոպուլիզմ։ «Լու՞րջ եք ասում, ժողովուրդ։ Ուրեմն․․․ մի ընդհատեք»,- ամբիոնից հեգնեց Փաշինյանի թիմակից Համազասպ Դանիելյանը՝ այն ելույթներին ի պատասխան, թե նախագիծը ժողովրդի լայն հատվածների մտահոգությունն է, օդից կախված չէ եւ այլն:

Իշխանությունը երկու ճակատով գրոհ վերցրեց ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի դեմ, ի վերջո Մխիթար Հարությունյանն ամբիոնից մատ թափ տվեց.«Պարոն Գորգիսյա՞ն։ Իյա, պարոն Գորգիսյան, լռեք, ոնց Դուք լռեք, Ձեզ եմ ասում, փոխեք Ձեր հռետորաբանությունը և ոճը, սա խնդրանք է և չեմ ուզում ընկալվի որպես սպառնալիք, որ, եթե Դուք չփոխեք էս ամենը, մենք կփոխենք մեր ոճը։ Եվ ես չեմ ուզում որևէ մեկը խաբվի մեր երիտասարդ տարիքով, իսկ դուխի հետ կապված, ինձ թվում է պրակտիկորեն էս հատվածն առնվազն ապացուցել է, որ ունի։ Պարոն Մարուքյան, ուրեմն լռեք, այ քեզ բան, մյուս անգամ չեմ թողնի ձեն հանեք, լռեք, ասեցի, դու չի, Դուք ա Ձեր համար»:

Իսկ Համազասպ Դանիելյանն էլ Էդմոն Մարուքյանին մեղադրեց իշխանության դեմ սաբոտաժ անելու մեջ:Մարուքյանը ԱԺ ամբիոնից վրդովված հայտարարեց՝ «Ով է սաբոտաժ անում»,- բավական չէ՞ ամեն առիթով մեզ մեղադրել հակահեղափոխականության մեջ՝ ե՞րբ եք մի լավ բան արել, որ չենք աջակցել ձեզ, ի՞նչ եք արել էս ամիսներին, որ խանգարել ենք, ով կարող է հիմա ձեզ խանգարել, էս երկրում չկա ուժ, որ կարող է սաբոտաժ անել ձեզ, 88 մանդատ ունեք եւ անսահմանափակ իշխանություն՝ արեք, գործ արեք։

ԱԺ-ում մի կաթիլ մեղրի այս պատմությունը դեժավյու առաջացրեց մի քանի դրվագով, նախ, որ ՀՀԿ-ն էլ էր մշտապես մերժում ընդդիմադիրնեի նախագծերը, հետո պետք եղած դեպքում դրանք պլագիատ անում, երկրորդ՝ ՀՀԿ-ն էլ այնքան ապահով էր իրեն զգում, որ նույնիսկ ուղիղ եթերով հրապարակվող ԱԺ նիստերին ցուցադրում էր իր բեսպրեդելը, մատ թափ տալիս քաղաքական օպոնենտների վրա, եւ վերջապես դեժավյուն այն իմաստով էր, որ ամիսներ առաջ էլ Փաշինյանը հայտարարում էր, թե ՀՀԿ-ականները սաբոտաժ են անում, իրենց չեն թողնում աշխատել, ու չնայած հակառակ հավաստիացումներ էին հնչում, թե իրենք չեն խոչընդոտում խորհրդարանական աշխատանքներին, թեկուզ ունեն մեծամասնություն այդուհանդերձ Փաշինյանը առաջ տանելով իր պնդումները հասավ նպատակին:

Հիմա ստացվում է, որ իշխանությունն էլ իր չարածների մեղքը փորձում է բարդել ուրիշների վրա ու կրկին խոսում է սաբոտաժի մասին՝ խորհրդարանում ունենալով բացարձակ մեծամասնություն: Այս ուժի պատգամավորների ցինիկ պահվածքն ու նման հայտարարությունները մի բանի մասին են վկայում, չեն տեսել պատից կախ, տեսել են ճակատներից կախ ու հիմա կարող են նախկինների պես մատ թափ տալ գործընկերների վրա, հատկապես, որ չունեն անելիք եւ միակ աշխատանքը մնում է ընդդիմության դեմ պատերազմը:

Անի Սահակյան

դիտվել է 4976 անգամ
Լրահոս
«Ո՛չ ե՞րբ եք ասելու Ալիևին»․ Փաշինյանը փորձեց վիրավորել ընդդիմադիրին ու ստացավ պատասխան (video) «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք ու մի՛ լղոզեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Փաշինյանին (video) Ռուսական ռազմաբազան դուրս գալու՞ է․․․ Փաշինյանի «ֆռացնող» պատասխանը (video) Կանգնե՛ք ու ասեք՝ Գանձասարը հայկական է․․․ Փաշինյանի արձագանքը՝ Հաջիևի լկտիությանը (video) Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) «Անկում է ապրել»․ Փաշինյանի խոստովանությունը՝ Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս (video) Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am