Պուտինն ու Մեդվեդեւը խոսել են Ղարաբաղի շուրջ շրջաններն ազատելու մասին. Լավրով
Բաքու կատարած այցի ու բանակցությունների վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը, որում խոսելով Ռուսաստանի առաջարկների ու ձեռնարկելիք միջոցների մասին, մասնավորապես ասել է.<< Իհարկե, այն ըմբռնումով, որ այդ միջոցները մենք ձեռնարկելու ենք ոչ թե ստատուս-քվոն հավերժացնելու, դա ոչ ոք չի ուզում, այլ այն բանի համար, որ ներկայում ստեղծենք ավելի բարենպաստ մթնոլորտ քաղաքական գործընթացի համար, որի շրջանակներում Ռուսաստանը մյուս համանախագահների ջանքերին զուգահեռ ձեռնարկում է սեփական նախաձեռնությունները:
Նախագահ Պուտինը, իսկ մինչ նա նախագահ Մեդվեդեւը ակտիվորեն առաջ են քաշել տարբեր գաղափարներ, որոնք թույլ կտան ապաշրջափակել իրավիճակը Ղարաբաղի շուրջ շրջաններն ազատելու միջոցով, Ղարաբաղի կարգավիճակի հարցի որոշմամբ: Չեմ ցանկանում տրվել մանրամասներին, սակայն մի քանի տարբերակներ սեղանին մնում են: Մեր ջանքերը շարունակելու ենք>>,- ասել է Լավրովը:
