Ծառուկյանի գրոհը. որ բիզնեսմեններին իշխանությունը չի ստուգում

Տրանսգենդերի հայտնի ելույթից ծագած «Իմ քայլը»-ԲՀԿ բանավեճը մարել է՝ տեղի տալով նոր՝ տնտեսական հակամարտության: Դեռ օրեր առաջ ՊԵԿ-ը քննչական գործողություն սկսեց Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում», հետո այլ ընկերություններում, այսօր հակամարտությունը տեղափոխվել է ցեմենտի ոլորտ:«Արարատցեմենտ» գործարան տանող ճանապարհը երեկվանից փակ է, աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում եւ պահանջում հանդիպում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որը գործարանի սեփականատերն է:

Ավելի քան հազար աշխատակիցներ ծանուցագրեր են ստացել, որ հունիսի 15-ից ազատվելու են աշխատանքից: Գործարանի տնօրինությունը պարզաբանել է, որ Իրանից ներկրվող հումքի էժան լինելու պատճառով իրենց արտադրանքը մրցակցային չէ։ Օրերս կառավարությունը նախագիծ է ներկայացրել, համաձայն որի՝ պետական տուրքը ավելացվելու է արտերկրից ներմուծվող ցեմենտի դեպքում, սակայն Տնտեսական հանձնաժողովի անդամները առաջարկեցին, որպեսզի ոլորտում մենաշնորհ չլինի եւ հնարավորություն ստեղծվի էժան ցեմենտ մտցնել շուկա, ուրեմն պետտուրքը պետք է հանվի Իրանից ներկրվող ցեմենտի հումքի՝ կլինկերի վրայից, իսկ իրանական կլինկերն անհամեմատ էժան է, և դրա հետևանքով տեղական արտադրողները տուժելու են:

Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ իրեն պատկանող ցեմենտի գործարանում ստեղծված իրավիճակին, ասելով, որ հիմնական պատճառն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումն է: «Քննարկվել էր էկոնոմիկայի նախարարի հետ, որ նայելով պարսկական ցեմենտը, ասենք թե, տեղի արտադրանքը՝ որոշումը ճիշտ կայացվել էր: Մենք էլ դրա համար 50 հազարը սարքել էինք 40 հազար, և ավելի մեծ պահանջարկ կըլնի: Բայց չգտեմ ով ինչ անձնական շահերի շնորհիվ՝ հանձնաժողովը որոշում է կայացրել՝ թող էդքան ընտանիք չաշխատի, այլ կլինկերի վրա, ասենք թե, տուրքը չդրվի: Հենց կլինկերը ցեմենտի ամենակարևոր մասն է, որը հիմնական ծախսերի 90 տոկոսն է: Ասենք եթե, 100 հազար տոննա, որն ինձ զեկուցել են կառավարիչները, ստանալու համար հարկավոր է 3 մլն դոլար գազի գումար վճարել, միլիոնուկես հոսանքի գումար վճարել, 1350 հոգու աշխատավարձ տալ: Իսկ եթե իրենք որոշում են կայացնում կլինկերի վրա տուրք չդնել, իրենց անձնական շահերի, որոշ ծանոթ-բարեկամների խնդիրը լուծել և պրովոկատորներին ուղարկել ցեմենտի գործարան, որ իրանք ընդհանրապես կապ չունեն ցեմենտի գործարանի հետ»,- ասաց Ծառուկյանը։ Ի դեպ, լրագրողների հետ զրույցում ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը վստահեցրեց, որ իրենք ծանոթ-բարեկամ սկզբունքով չեն առաջադրվում եւ հայտարարությունն այդ մեղմ ասած անհիմն է: Իշխանության դեմ գրոհը շարունակվեց ԱԺ հայտարարությունների ժամին: ԲՀԿ-ական Արթուր Դալլաքյանը հորդորեց՝ Հայաստանում տեղական աշխատատեղերի պահպանման անհրաժեշտություն կա:

«Ի՞նչ ենք պատրաստվում անել: Օգնել իրանցիների՞ն: Մենք ցանկանում ենք մեր մարդկանց հաշվին ապահովել նրանց աշխատատեղերը: Մարդիկ ասում են, որ կորցնում են իրենց աշխատանքը, եւ ոչ ոք այդ մասին չի մտածում», - ասաց պատգամավորը` հավելելով, որ տեղական արտադրողը պետության պաշտպանության եւ աջակցության կարիքն ունի:

Ի դեպ, Ծառուկյանի այսօրվա պահվածքից ակնհայտ էր, որ չի պատրաստվում նահանջել իշխանության քայլերին: Նա դժգոհեց հարկային մարմիններից, ասաց, որ անընդհատ իրեն ստուգում են: «Ինչ որ Անանյանը եկել է պաշտոնի, ոչ թե մի օր, 10 օր, 15 օր, ամբողջ ուղղությունը Ծառուկյանն ա: Ես էլ ասում եմ՝ օրենքի առաջ բոլորը հավասար են, ստուգում է, գնացեք ստուգեք: Ինչքան կուզեք, ստուգեք: Այնտեղից դուրս չեն գալիս, թե ինչ են փնտրում: Ժամանակը գալու ա, ստուգումները կավարտվի, Ծառուկյանը Հայաստանի բոլոր լրագրողներին հավաքելու ա, կետ առ կետ, դոկումենտալ հարց ու պատասխան, որ սաղի համար պարզ լինի և Պետական եկամուտների կոմիտեի մոտեցումը, և ստուգումները, թե ում են ստուգում, ում չեն ստուգում, ինչ են ուզում, ինչ են ստուգել»,- նշեց Ծառուկյանը՝ առանց անուններ տալու, թեեւ պարզ է, թե ում է ուղղված:

Անի Սահակյան

դիտվել է 3254 անգամ
Լրահոս
«Ո՛չ ե՞րբ եք ասելու Ալիևին»․ Փաշինյանը փորձեց վիրավորել ընդդիմադիրին ու ստացավ պատասխան (video) «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք ու մի՛ լղոզեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Փաշինյանին (video) Ռուսական ռազմաբազան դուրս գալու՞ է․․․ Փաշինյանի «ֆռացնող» պատասխանը (video) Կանգնե՛ք ու ասեք՝ Գանձասարը հայկական է․․․ Փաշինյանի արձագանքը՝ Հաջիևի լկտիությանը (video) Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) «Անկում է ապրել»․ Փաշինյանի խոստովանությունը՝ Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս (video) Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am