Լռության երթ՝ ի հիշատակ զոհված զինվորների
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվեց: Հակառակորդի կողմից սանձազերծված մարտերում ունենք զոհվածներ, վիրավորներ և անհետ կորածներ։ Այդ նպատակով ապրիլի 10-ին ժամը 19:00-ին լռության երթ կանցկացվի` ի հիշատակ նահատակների։ Ժամը 19:00-ին մոմերով և ծաղիկներով Ստ. Շահումյանի հրապարակից կմեկնարկի երթ դեպի Եռաբլուր, որտեղ կիրականացվի խորհրդանշական մոմավառություն։ Երթի կազմակերպիչները խնդրում են ներկայանալ մոմերով և ծաղիկներով:
