Թարմ շիրմաթումբ` Շաղատի պանթեոնում
Շաղատ գյուղի պանթեոնում ավելացավ եւս մեկ հողաթումբ` Դավիթ Բագրատի Սարգսյանի շիրմաթումբը: Իր մարտական ընկերների հետ Դավիթ Սարգսյանը ապրիլի 3-ին մեկնել էր Արցախ` պաշտպանելու երկրի սահմանները, սակայն ապրիլի 4-ին խոցվել էր Մարտակերտի տարածքում` թշնամու անօդաչու ուղղաթիռի գնդակոծությունից: Նրա աճյունն ամփոփվեց հարազատ գյուղի` Շաղատի` արցախյան հերոսամարտում զոհվածների պանթեոնում, զինվորական կարգով: Ամբողջ գյուղը սգում էր: Վերջին հրաժեշտ տալու էին եկել ոչ միայն համագյուղացիները, այլև հարևան համայնքներից ու մարզերից ժամանած սգակիցներ: Համատարած խտացած տխրություն էր: Անասելի ցավ, ափսոսանք, բայց` հպարտության զգացումն էր թեւածում ողջ համայքնում` ամեն ազատամարտիկի, յուրաքանչյուր հայ զինվորի համար: -Դավիթ Սարգսյանը կիսատ գործ ուներ և առանց երկմտելու որոշեց ու մեկնեց,- նշում են համագյուղացիները: Մանրամասներն` այստեղ
