Մարիուս Յուզբաշյանի, Համբարձում Գալստյանի, Վահրամ Խորխոռունու, Գագիկ Պողոսյանի սպանությունների բացահայտումը նոր իշխանությունների օրակարգում չկա

Նորանկախ Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքը ցնցած մի շարք սպանություններ մնում են չբացահայտված։ Ավելին՝ կասեցված վարույթները չեն վերսկսվել, թեեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայտարարել էր նախկինում կատարված ու չբացահայտված սպանությունների գործերով վերսկսելու անհրաժեշտության մասին։

«Վերջին շրջանում հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեությունից հանրային սպասումներին զուգահեռ նկատելիորեն աճել է այդ պայքարում քաղաքացիների կողմից իրավապահ մարմիններին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունն ու տրամադրվածությունը»,-ասել էր Դավթյանը՝ նշելով, որ այդ հանգամանքը նախադրյալներ է ստեղծում չբացահայտված հանցագործությունների վերաբացման համար։

2018 թվականի հունիսի 14-ին Դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձրարություններ էր տվել՝ ակտիվացնելու չբացահայտված եւ հանրային հնչեղություն ունեցող ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտնման ուղղված աշխատանքները. «Բազմաթիվ գործերով, որոնցով համարվել է, որ արվել է առավելագույնը, հարկավոր է ակտիվացնել նախաքննությունը, անհրաժեշտության դեպքում՝ վերսկսել կասեցված վարույթները: Ըստ այդմ՝ ըստ ենթակայության, դատախազության ստորաբաժանումների ղեկավարների կողմից այդ գործերով պետք է հետաքննության համապատասխան մարմիններին տրվեն հանձնարարություններ՝ կտրուկ ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքները»,-ասել էր Արթուր Դավթյանը՝ նշելով, որ հանձնարարականները չպետք է կրեն ձևական բնույթ։

Մարտի 12-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ դատախազություն՝ ճշտելու համար՝ վերսկսվե՞լ են արդյոք նախկինում կատարված մի շարք աղմկոտ սպանությունների գործերով վարույթները, հետաքննության համապատասխան մարմիններին տրվե՞լ են արդյոք հանձնարարականներ՝ ակտիվացնելու օպերատիվ-հետախուզական աշխատանքները Մարիուս Յուզբաշյանի, Համբարձում Գալստյանի, Վահրամ Խորխոռունու եւ Գագիկ Պողոսյանի սպանությունները բացահայտելու համար, եւ եթե այո, ապա գործերի բացահայտման ուղղությամբ դրական ի՞նչ տեղաշարժեր են գրանցվել։

Կայքի գրավոր հարցմանն ի պատասխան` պարզվեց, որ քաղաքական մեծ հնչեղություն ստացած այս սպանությունների գործերով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարականներ չեն տրվել։ Համենայն դեպս՝ այդ հարցին դատախազությունը չէր պատասխանել։ Դատախազությունից ստացված գրավոր պատասխանում նշվում է.

«Մարիուս Յուզբաշյանի, Համբարձում Գալստյանի, Վահրամ Խորխոռունու սպանությունների դեպքերով հարուցված քրեական գործերը գտնվում են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում: Նշված քրեական գործերով որոշումներ են կայացվել վարույթը կասեցնելու մասին, մինչև հայտնի կդառնա որպես մեղադրյալ ներգրավվման ենթակա անձը»:

Ինչ վերաբերում է Գագիկ Պողոսյանի սպանությանը, ապա սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի կասեցված վարույթը եւս չի վերսկսվել. «Միաժամանակ հայտնում եմ, որ կասեցված վարույթները վերսկսելու վերաբերյալ դատավարական ղեկավարում իրականացնող մարմնի կողմից հանձնարարություններ չեն տրվել, նշված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան»,-նշված է պատասխանում։

Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին, ապա այս գործով եւս դրական տեղաշարժ չկա, եւ սպանությունը չի բացահայտվել։ Այն ՀՀ գլխավոր դատախազի կողմից 2018 թվականի հունիսի 12-ին ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ քննչական վարչությունում նախաքննությունը շարունակելու համար. «Ներկայումս քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձինք չկան»։

Հիշեցնենք, որ պետեկամուտների նախկին նախարար, վարչապետի վերահսկողական ծառայության պետ Գագիկ Պողոսյանն սպանվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունին՝ 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում, Երեւանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանը՝ 1994 թվականի դեկտեմբերի 19-ին, Երևանում, պետական անվտանգության կոմիտեի ղեկավար Մարիուս Յուզբաշյանը՝ 1993 թ. հունիսի 21-ին։

դիտվել է 1993 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am