Ստեփանակերտն առաջարկներ ունի ԵԱՀԿ Մինսկի խմբին
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահի հետ, բնականաբար, հետաքրքրում է նրանց տպավորությունը և թե ինչ հարցեր են քննարկել Ադրբեջանի ղեկավարության հետ: Այս մասին ԼՂՀ ՊԲ օպերատիվ իրազեկման կենտրոնում ասուլիսի ժամանակ լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ խոսելով Արցախում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հանդիպման ակնկալիքների մասին: «Իրավիճակի հետ կապված մի շարք առաջարկություններ և պահանջներ ունենք, որոնք ներկայացնելու ենք Մինսկի խմբի համանախագահներին: Քանի որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն իրականացնում է դիտորդական առաքելություն շփման գծում, ունենք նաև առաջարկություններ այդ առումով»,-ասել է Բ. Սահակյանը:
