Նիկոլ Փաշինյանի ասածներին պետք չէ լուրջ վերաբերվել․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ագրարային համալսարան կատարած այցի ժամանակ մի քանի ուշագրավ հայտարարություն է արել, որոնք լուրջ մտահոգություն են առաջացնում։

Անդրադառնալով օրեր առաջ Նորագավիթի մաքսատանը տեղի ունեցած միջադեպին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մաքսավորը, որին ինքն անձամբ հրահանգեց ազատման դիմում գրել, կարող էր ոչ մի դիմում էլ չգրել․ «Գիտե՞ք, եթե այդպես շարունակվի, հաջորդ բաց նամակը կլինի այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք, որովհետև Սահմանադրության համաձայն՝ վարչապետ ընտրելուց մեկ տարի հետո վարչապետը պաշտոնանկության ենթակա չէր»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, թե մարդուն ստիպեցիք դիմում գրել, որը Սովետին բնորոշ մտածողության դրսևորում է, վարչապետը հակադարձել է․ «Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ: Բայց ես իմ դիրքորոշումն ունեմ, որ այդպիսի մարդիկ չեն կարող լինել: Ես ուզում եմ, որ ոչ ոք անակնկալի չգա: Եվ ես կարծում եմ, որ պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք բարձրացնող ոչ մի ակցիա այնքան արդյունավետ չի եղել, ինչքան եղել է այս օրվա միջադեպը: Եվ այն տեղեկատվությունը, որ ես ստանում եմ, հենց այդ օրը ամբողջ պետական համակարգն ինքնաշխատ եղանակով զբաղված է եղել դրոշների նկատմամբ իրենց պատշաճ վերաբերմունքը մշակելով: Դա իր նպատակին ծառայել է: Ինչ վերաբերում է աշխատանքային իրավունքին, ես կարծում եմ՝ լավ մասնագետը Հայաստանում աշխատանքի խնդիր չի կարող ունենալ: Իսկ այդտեղ, ենթադրում եմ, լավ մասնագետներ պետք է աշխատեն»։ 

Այն, որ մաքսատանը Նիկոլ Փաշինյանը նյարդային պոռթկում ունեցավ և կիքս տվեց, պարզ էր ի սկզբանե։ Նման բաներ, ի դեպ, թույլ են տվել նաև նախկին ղեկավարները, նույն Սերժ Սարգսյանը / էսպես եք անում, որ խիյարը թարս է աճում, ինչքան ուզենք՝ կխփենք և այլն/։ Բայց հավելյալ պարզաբանման մեջ Փաշինյանը գերազանցեց ոչ միայն նախորդներին, այլև ինքն իրեն։ Նախ համեմատությունը՝ մաքսավորի և նախկին նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքների միջև, բոլորովին տեղին չէ։ Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև քաղաքական ընտրությամբ պաշտոններ ստանձնած մնացած պաշտոնյաները աշխատանքի են ընդունվում ոչ թե աշխատանքային պայմանագրով, այլ ընտրությունների արդյունքներով։ Նրանց գործատուն ոչ թե պետությունն է կամ ինչ-որ իրավաբանական կամ մասնավոր անձ, այլ ընտրողը, որը քվեի միջոցով ցանկացած պահի կարող է աշխատանքից ազատել երկրի վարչապետին, ինչը և տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի պարագայում։

Չի բացառվում, որ մի օր էլ տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի պարագայում։ Ինչ վերաբերում է պնդմանը, թե՝ ինչ անեմ, թող մաքսավորը դիմում չգրեր․ «Նիկո՛լ, եղբայր, խնդրում ենք՝ կողմնորոշվի․ մենք՝ ՀՀ հպարտ քաղաքացիներս, պետք է քո՝ իբրև ՀՀ վարչապետի հրահանգներն ու հորդորները լուրջ ընդունե՞նք, թե՞ բանի տեղ չդնենք՝ մտածելով, թե մի բան էր՝ ասացիր, չարժի դրա վրա կենտրոնանալ։ Ներողություն, եղբա՛յր, նման բան իրեն անգամ Սերժ Սարգսյանը թույլ չէր տա, իսկ եթե հանկարծ վրիպեր ու թույլ տար, դու, եղբա՛յր, նրա քաղաքական դատաստանը շատ դաժանաբար կտեսնեիր։ Ասում ես՝ թող դիմում չգրեր, ի՞նչ անեմ։ Վա՞տ ես, եղբա՛յր, ի՞նչ պիտի աներ․ մարդուն հրապարակավ նվաստացրիր, ուղիղ եթերում՝ ողջ հանրապետության աչքի առաջ, ասացիր՝ դիմումդ գրի, գնա, այն դեպքում, երբ դրա իրավունքը չունեիր։ Հիմա էլ փոխանակ ասես՝ զայրույթի պահին համակարգային խնդիրը անձնավորված ես ներկայացրել՝ նկատի չունենալով կոնկրետ անձի, ասում ես՝ ի՞նչ անեմ»։


Հայկ  Դավթյան

դիտվել է 1307 անգամ
Լրահոս
Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am