Մեդվեդեւը՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին
Երևանում այսօր կայացել է Դմիտրի Մեդվեդեև-Հովիկ Աբրահամյան հանդիպումը, որից հետո երկու երկրների վարչապետերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Հայտարարություններից հետո լրագրողներին հարց տալու հնարավորություն չի տրվել, սակայն հեռանալիս ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը լսել է հայ լրագրողների բացականչությունները. «Ինչու՞ եք զենք վաճառում Ադրբեջանին»: Մեդվեդևը սակայն հարցին չի պատասխանել, միայն Հովիկ Աբրահամյանի հետ հեռանալիս նրան ասել է. «Դե մարդիկ անհանգստանում են, հասկանում եմ»:
