Հորդորում ենք լինել զգաստ կարգավիճակի մեջ. Բակո Սահակյանը
Անցած տարիները ցույց են տալիս, որ մենք պատերազմում ենք ոչ թե պատերազմի համար, մենք պատերազմում ենք խաղաղության համար: Եւ այս վերջին գործողությունները նույնպես այսպես ենք ընկալում: Մենք պատրաստ ենք զրկանքներ կրելու` վերջնական արդյունքի` ազատության համար: Արցախում ասուլիսի ժամանակ հայտարարեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Պատասխանելով հարցին` կրակի դադարեցման պայմանավորվածությանը որքանով եք վստահում` Բակո Սահակյանն ասաց. «Մենք այս տարիների ընթացքում բազմաթիվ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել կրակի դադարեցման մասին: Բայց դրանք հետագայում խախտվել են Ադրբեջանի կողմից: Հորդորում ենք լինել զգաստ կարգավիճակի մեջ, եւ եթե Ադրբեջանը խախտի վերջին պայմանավորվածությունը, զինված ուժերը անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն»: Անդրադառանալով պայմանավորվածության ձեռքբերումից հետո կրակոցներին` Բակո Սահակյանն ասաց, որ կարելի է ասել` ընդհանուր առմամբ հրադադարը պահպանվում է:
