Երևանից լուսանկար`Մեդվեդևի «Ինստագրամ»-ում
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Երևանի ու Արարատ լեռան լուսանկարը: 57 րոպեում լուսանկարը հավանել է մոտ 18 հազար մարդ: Մեդվեդևն այս էջում ունի 2.1 մլն հետևորդ:
