Նիլս Մուժնիեկսը ափսոսանք է հայտնել Կարեն Անդրեասյանի հրաժարականի կապակցությամբ
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը Twitter-ի իր միկրոբլոգում ափսոսանք է հայտնել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականի կապակցությամբ. «Ցավում եմ, որ Հայաստանի Օմբուդսմենը հրաժարական է տվել: Շնորհակալ եմ համագործակցության համար, հաջողություն եմ մաղթում»,- ասված է գրառման մեջ:
