Նոր հույսերով
Ռուսաստանը և Հայաստանը հույս ունեն տեղավորվել հայկական ԱԷԿ-ի մոդեռնիզացման հնգամյա ժամկետում, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը իր հայ գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքում, հայտնում է RIA Novosti-ն: «Սկսվել է հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի գործնական իրականացումը: Դա եզակի նախագիծ է: Սովորաբար այդպիսի նախագծերը երկար են տևում, սակայն մենք Հայաստանում հույս ունենք տեղավորվել հնգամյա ժամկետում»,- ասել է նա:
